Օն լայն ցուցադրություն |
Հայ երեխաները` ցեղասպանության զոհ
«Ազգանվեր» ընկերության մանկապարտեզի հայ երեխաները` Տալաս /Անգորայի նահանգ/, 1910 թթ.
Նուբարյան գրադարանի հավաքածու
Հայոց ցեղասպանության տարիներին տեղահանության, ջարդերի ընթացքում մեծ թվով երեխաներ նահատակվեցին: Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի հրամաններից մեկում ասված էր. «Հինգ տարեկանից բարձր բոլոր օսմանահպատակ հայերը պետք է դուրս տարվեն քաղաքներից և սպանվեն՚: Երեխաների մի մասը ողջակիզվեց, մյուսները թունավորվեցին, խեղդամահ արվեցին, մահացան անոթությունից, հիվանդություններից: Ցեղասպանության հետևանքով որբացան հարյուր հազարավոր երեխաներ, որոնց մի մասը դատապարտված էր դավանափոխության կամ` ազգափոխության:
Ողջակիզման դեպքերն առավել տարածված էին Բիթլիսի նահան•ում: Շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնը, որն աշխատում էր Մուշի գերմանական որբանոցում, նշում է, որ Մուշում ողջակիզվել են բազմաթիվ կանայք ու երեխաներ, այդ թվում` և որբանոցի սաները: Երեխաների ողջակիզման դեպքեր եղան և Դեր-Զորում, որտեղ հավաքվել էին հազարավոր երեխաներ. քաղաքից դուրս տանելով` նրանց վրա բենզին էին լցրել ու ողջ-ողջ այրել: Երեխաների սպանության այս մեթոդը կիրառվել է նաև Խարբերդի, Դիարբեքիրի նահանգներում:
Այս տարիների ընթացքում արձանագրվեցին նաև թուրք բժիշկների կողմից հայ որբերի թունավորման դեպքեր: Ականատեսների վկայությամբ տարբեր բնակավայրերից Ակնում հավաքված մոտ 500 հայ որբեր թունավորվեցին թուրք բժիշկների կողմից: Տրապիզոնում իրագործվեցին ցեղասպանության գրեթե բոլոր մեթոդները: Տրապիզոնի առողջապահական ծառայության պաշտոնյա դոկտ. Զիյա Ֆուադը և քաղաքի առողջապահական ծառայության ղեկավար դոկտ. Ադնանը տեղացի թուրք բժշկների վկայությունների հիման վրա փաստում են, որ Տրապիզոնի նահանգի առողջապահության ղեկավար դոկտ. Ալի Սայիբը պարբերաբար թունավորում էր քաղաքի Կարմիր Խաչի հիվանդանոց բերված հայ երեխաներին և հրամայում Սև ծովում խեղդամահ անել այն երեխաներին, ովքեր ընդդիմանում էին ընդունել տրվող դեղորայքը: Դոկտ. Սայիբի գործադրած մեկ այլ մեթոդն էր հայ երեխաների սպանությունը շոգեբաղնիքի վերածված տներում:
Մոմջյանների ընտանիքը, Այնթափ, 1897
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
Մեծ թվով հայ երեխաներ խեղդամահ արվեցին Եփրատ գետում, հատկապես Դեր-Զորի հատվածում: Մի հայ վերապրողի վկայությամբ Դեր-Զորի ոստիկանապետ Մուստաֆա Սիդկիի հրամանով 1916թ. հոկտեմբերի 24-ին շուրջ 2000 որբերի, ոտքերն ու ձեռքերը կապելով, նետեցին Եփրատը: Նրանց երկու-երկու նետում էին գետը ոստիկանապետի ներկայությամբ, ով ակնհայտ հաճույք էր ստանում խեղդվողների տվայտանքներից: Երեխաներին մասսայականորեն խեղդամահ անելու մյուս կենտրոնը Քեմախի կիրճն էր: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուն վկայում է, որ Քեմախի կիրճում թուրքերը սրախողխող են արել ու Եփրատը նետել հարյուրավոր հայ երեխաների:
Հայ երեխաներին բնաջնջելու թուրքական կառավարության քաղաքականությունն ավելի ցայտուն դրսևորվեց տեղահանությունից հետո, երբ ցեղասպանության հետևանքով որբացած բազմաթիվ երեխաներ հավաքվեցին: Այս երեխաների համար թուրքական կառավարությունը որոշ բնակավայրերում որբանոցներ բացեց: Թալեաթը հրամայեց հավաքել ու պահել միայն այն որբերին, ովքեր չէին հիշում այն տանջանքները, որոնց ենթարկվել էին իրենց ծնողները: Մյուս երեխաները պետք է հեռացվեին քարավանների հետ: Դանիացի միսիոներուհի քույր Մարչերը եղավ կառավարության Խարբերդում հիմնած նման մի որբանոցում և զարմացավ, թե որքան խնամված էին որբանոցի 700 երեխաները: Բայց մի քանի օր անց, երբ նա կրկին այցելեց որբանոց, տեսավ, որ 700 որբերից մնացել էին 13-ը, մյուսները անհետացել էին: Պարզվեց, որ երեխաներին տարել են Ծովք (Գյոլջուկ) լիճ և խեղդամահ արել, որտեղ 1915թ. ամռանը խեղդամահ էին արվել տասնյակ հազարավոր հայեր:
Հարկ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հայ որբերի տարան քրդերը, թուրքերն ու արաբները: Նրանք որդեգրեցին հայ երեխաներին ու իսլամացրեցին: Որոշ որբանոցներում ևս, ինչպես Անթուրայի որբանոցում հայ երեխաները իսլամացվեցին: Մի շարք կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ, հետագա տարիներին հայտնաբերեցին ու փրկագնով ազատվեցին հազարավոր նման որբեր: Այնուամենայնիվ, նրանց մի ստվար հատված դատապարտված էր ուծացման:
Ինչ վերաբերում է այն փոքրիկներին, որոնք փրկվեցին ջարդերից, կրոնափոխությունից, ապա նրանք դեռ բազում փորձությունների դիմակայեցին` հավատարիմ մնալու իրենց կրոնին ու ազգությանը: Մինչև կյանքի վերջ նրանք չկարողացան մոռացության տալ այն մեծ ողբերգությունը, որ ապրել էին վաղ մանկության ու պատանեկության տարիներին: Տասնամյակներ անց նրանց մոտ արթուն էր նույն վախի, մենակության զգացումը, որ նրանք ապրել էին Հայոց ցեղասպանության տարիներին:
Կազմվել է համաձայն Վահագն Դադրյանի “Children as victims of Genocide” հոդվածի,
«Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր», Եր.,
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատ., 2003, էջ 3-19
Թուրքերի կողմից Ստամբուլում մաշկահան արված հայ երեխա
Լիտոգրաֆիա Բյուրին դե Ժան Լույկենի (1649-1712), Ամստերդամ, 17-րդ դար
Հայերի կոտորած
Գծանկար` արված սոֆտաների (մոլեռանդ մուսուլման ուսանողներ) կազմակերպած հայերի սարսափելի կոտորածի ականատեսի կողմից
Աղբյուրը` “Turkey and the Armenian Atrocities” by Rev. Edwin M. Bliss
Edgewood Publishing Company, 1896, p. 432
Գծանկար` արված Սասունի հայերի կոտորածի ականատեսի կողմից
Աղբյուրը` “Turkey and the Armenian Atrocities” by Rev. Edwin M. Bliss
Edgewood Publishing Company, 1896, p. 306
Էրզրումի կոտորածի զոհ հայ երեխաներ, լուսանկար 1895թ.
Նուբարյան գրադարանի հավաքածու
Հայ որբեր համիդյան կոտորածներից հետո, 1896թ.
Լուսանկար` Դ. Երմակովի
Հայաստանի Ազգային Արխիվի հավաքածու
Հայ երեխաներ Ադանայից, որոնց մարմնից հատվածներ էին կտրել, ծնկները կոտրել
Ernst Jaeckh, Der Aufsteigende Halbmond
"Images that Horrify and Indict: Pictorial Documents on the Persecution and Extermination of Armenians from 1877 to 1922"
Tessa Hofmann & Gerayer Koutcharian,
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, p. 78, Fig. 13
4-ամյա Խաթուն Վանուջյանը, վիրավորված թուրքական գնդակից, որը սպանել էր նրա տատիկին Ադանա, 1909թ.
Մ. Փաբուջյանի հավաքածու
Հայ որբեր, Ադանա 1909թ.
«Ամենուն տարեցոյց», 1910, Կ. Պոլիս, էջ 378
Սովահար հայ կինը որդու հետ Սիրիական անապատում, 1916թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
Բռնագաղթի ենթարկված հայ երեխաներ Վանից Երևանի նահանգ տանող ճանապարհին, ամառ 1916թ.
Ռուսական Ազգագրության թանգարանի հավաքածու
Սովահար հայ կինը երեխաների հետ, 1915թ.
Արմին Վեգներ ընկերության հավաքածու
Հայ գաղթական երեխաներ
Ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հավաքածու
Տանջահար հայ կինը երեխայի հետ
Ռուսական «Իսկրի» թերթի հավաքածու, 18 հոկտեմբերի, 1915թ.
Բռնագաղթի ենթարկված հայ սովահար երեխաներ անապատում, 1915թ.
Ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հավաքածու
Սովամահ եղած հայ երեխա, 1916թ.
Արմին Վեգներ ընկերության հավաքածու
Այս աճյունները ներկայացնում են տասնյակ հազարավորների, երբ հասավ առաջին օգնությունը
"Story of Near East Relief" by James L. Barton, New York, 1930, p. 22
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության հավաքածու
Թուրքական բռնությունների զոհ դարձած հայ երեխաներ
«Արմյանսկի վեստնիկ» շաբաթաթերթի (ռուսալեզու) հավաքածու, առաջին էջի լուսանկար , 27 նոյեմբերի, 1916թ.
Արևմտահայ գաղթական ընտանիքի թաղում, Երևանի նահանգ, 1915թ. ամառ
Հայաստանի Ազգային արխիվի հավաքածու
Սև ծովում խեղդամահ արված հայ երեխաների մասունքներ, Տրապիզոն, 1916թ.
«1915-1916թթ. Գաղթականական ալբոմ»
Որբ և կորած երեխաների հավաքագրումը Վանից նահանջի ժամանակ
«1915-1916թթ. Գաղթականական ալբոմի» հավաքածու
Հայ գաղթական ընտանիք, 1915թ.
Կոնգրեսի գրադարանի հավաքածու
Հյուծվածությունից մահացած հայ երեխա, Խարբերդ, 1915թ.
Ճեյքըպսըն Մարիա. Օրագրութիւն 1907-1919. Խարբերդ, Անթիլիաս, 1979
Tessa Hofmann & Gerayer Koutcharian
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, p. 124, Fig. 61
Հայ որբեր Վաղարշապատում (Էջմիածին), 1915թ. ամառ
Հայաստանի Ազգային արխիվի հավաքածու
Հայ գաղթական ընտանիք
"Story of Near East Relief" by James L. Barton, New York, 1930, p. 242
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության հավաքածու
Արեգ Մանուկյանն իր երկու զավակների հետ, Մուշ, 1916թ.
Բոդիլ Բյորնի հավաքածու, Նորվեգիայի Պետական արխիվ
Այրի Ռեջազ Հարությունյանը երկու զավակների հետ, Մուշ, 1916թ.
Բոդիլ Բյորնի հավաքածու, Նորվեգիայի Պետական արխիվ
Այրի Վարդուհի Պետրոսյանը երկու զավակների հետ, Մուշ, 1916թ.
Բոդիլ Բյորնի հավաքածու, Նորվեգիայի Պետական արխիվ
Ապրող կմախք
"Story of Near East Relief" by James L. Barton, New York, 1930, p. 262
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության հավաքածու
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության խնամքի տակ գտնվող երեխաներ
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության հավաքածու
Ճեյքըպսըն Մարիա. Օրագրութիւն 1907-1919. Խարբերդ, Անթիլիաս, 1979
Tessa Hofmann & Gerayer Koutcharian
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, p. 119, Fig. 56
Հայ որբեր Դեր-Զորում, 1919թ.
Դավիթ Ադամյանի հավաքածու
Հայաստանի Ազգային արխիվի հավաքածու
Խարբերդ 1915թ. բազմաթիվ հայ երեխաներից մեկը, որ հյուծվածության հետևանքով նմանվել է կմախքի
Ճեյքըպսըն Մարիա. Օրագրութիւն 1907-1919. Խարբերդ, Անթիլիաս, 1979
Tessa Hofmann & Gerayer Koutcharian
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, p. 121, Fig. 58
Մուշեղիկը, Վանի նահանգի Դիզի գյուղից, ցույց է տալիս տանջանքների հետևանքով ձեռքերի վրա մնացած անցքերը, 1915թ.
Հայաստանի Ազգային արխիվի հավաքածու
Դեր-Զոր անապատից հավաքված հայ որբեր (կենտրոնում Դավիթ Ադամյանն է), 1919թ.
Հայաստանի Ազգային արխիվի հավաքածու
Թրքացված հայ որբեր Անթուրայի որբանոցում (կենտրոնում նստածը Հալիդե Էդիպն է), 1917թ.
«Նայիմ բեյի հուշերը», Արամ Անտոնյան, 1920թ., էջ 9
Ջեմալ փաշան զննում է թրքացված հայ որբերին Դամասկոսում, 1917թ.
«Նայիմ բեյի հուշերը», Արամ Անտոնյան, 1920թ., էջ 24
Թրքացված հայ որբեր Անթուրայի թուրքական որբանոցում
Միսաք Քելեշյանի հավաքածու
Հայ որբեր Ալեքսանդրապոլում. նրանք օրական ստանում են կես ֆունտ հաց ու մի կտոր շաքար
Collection of National Geographic magazine, Volume XXXVI, Number Five, November 1919, p. 409
1922-1923թթ. Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը Թուրքիայի որբանոցներից 22000 երեխաների տեղափոխեց Սիրիա և Հունաստան:
Այս լուսանկարում պատկերված է Խարբերդից տեղափոխված 5000 երեխաների մի մասը
"Story of Near East Relief" by James L. Barton, New York, 1930, p. 152
Յակոբ Կյունցլերի կողմից շուրջ 8000 քրիստոնյա որբերի տեղափոխումը Թուրքիայից, 1922թ.
“In the land of blood and tears. Experiences in Mesopotamia during the World war (1914-1918)”
by Jakob Kunzler, 1999, p. 126 (German edition)
Մի օրվա փրկություն, լուսանկար Մելվիլլ Չատերի
Collection of National Geographic magazine, Volume XXXVI, Number Five, November 1919, p. 408
Ձյան տակ «Որբաքաղաք» մտնելու թույլտվության սպասող երեխաներ. Ամենօրյա տեսարան սկսած վաղ առավոտից մինչև ուշ երեկո
"Story of Near East Relief" by James L. Barton, New York, 1930, p. 124
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության հավաքածու
Հայ որբեր
Արաբների մոտից հավաքված հայ որբեր
Կարեն Եփփեի հավաքածու
Քրդերի ու թուրքերի մոտից հավաքված հայ որբեր
Կարեն Եփփեի հավաքածու
Ներս մտնելու աղերսանք. Հայ որբեր Գյումրիի որբանոցի դարպասների մոտ
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերության հավաքածու
Tessa Hofmann & Gerayer Koutcharian
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, p. 144, Fig. 81
Ադանա վերադարձած հայ երեխաներ, 1918թ.:
Նրանք 1920թ. կրկին պետք է տեղահանվեին, շատերը` սպանվեին:
Հայաստանի Ազգային արխիվի հավաքածու
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի աղջիկ որբերի խումբը ամառային ճամբարում: Ներքևում` Ալեքսանդրապոլ: Պոլիգոնի որբանոցը նախավարժանքի պահին, 1925թ. հոկտեմբեր
"Story of Near East Relief" by James L. Barton, New York, 1930, p. 21
«Մուշի ցերեկային դպրոցի դասարաններից մեկը ուսուցչուհու` Մարգարիտի հետ…Ուսուցչուհի Մարգարիտ Նալբանդյանը և դպրոցի 120 աշակերտների մեծ մասը սպանվեցին 1915թ.»: Այս տեքստը գրվել է Բոդիլ Բյորնի կողմից լուսանկարի հակառակ էջին:
Նրանք բոլորը սպանվեցին 1915թ.
Նորվեգիայի Պետական արխիվ
Լուսանկարների աղբյուրները` Նուբարյան գրադարան, Ռուսական Ազգագրության թանգարան, Ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, Հայաստանի Ազգային արխիվ, Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերություն, Միսաք Քելեշյանի հավաքածու, Նորվեգիայի Պետական արխիվ
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|