Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օն լայն ցուցադրություն



Բոդիլ Բյորն` Հայոց ցեղասպանության ականատես և լուսանկարիչ
(1871-1960)




BB

Բոդիլ Բյորն
Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը ծնվել է 1871թ. հունվարի 27-ին` Նորվեգիայի Կրագերո քաղաքում:

1905թ. “Կին միսիոներներ” կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն: Համագործակցելով գերմանական միսիոներական կազմակերպության հետ` Բոդիլը սկզբնական շրջանում մարդասիրական գործունեություն է ծավալում Մեզրեում (Խարբերդի նահանգ), ապա մեկնում է Մուշ: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին` տեսնելով, թե ինչպես են հայ հոգևորականների, ուսուցիչների և իր օգնականների կողքին նահատակվում նաև իր որբանոցի սաները: Այստեղ Բոդիլը խնամում և ստույգ մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց:

Բյորնը նաև լուսանկարել է բազմաթիվ տեսարաններ` որպես ականատես դրանց կցելով փոքրիկ վկայություններ: Նա նաև գրառումներ է կատարել իր հուշատետրերում, որոնք արժեքավոր վկայություններ են պարունակում Հայոց ցեղասպանության մասին:

1917թ. Բոդիլ Բյորնը որդեգրում է 1915թ. ծնված և սպանդից փրկված Ռաֆայել անունով մի հայ տղայի: 1917թ. վերադառնալով Նորվեգիա` կնքում է երեխային` նրան տալով մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը դառնում է նրա միակ զավակը, քանի որ Կատարինեն այդպես էլ չի ամուսնանում:

Վերադառնալով Մերձավոր Արևելք` Բոդիլը Սիրիայի, Լիբանանի, Պոլսի որբանոցներում շարունակում է զբաղվել հայ որբերի խնամքով: 7-ամյա Ֆրիտյոֆին թողնելով Բեյրութի ֆրանսիական դպրոցում` 1922թ. անցնում է Հայաստան, Ալեքսանդրապոլում հիմնում որբանոց: Բյորնի խնամքի տակ գտնվող «Լուսաղբյուր» կոչվող որբանոցում 33 որբուկների համար անսահման բարի այդ կինը դարձել էր բոլորի կողմից սիրված «Կատարինե մայրիկ»:

Բյորնի որբախնամ գործունեությունը կասեցվում է 1924թ.` Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից. նրա փոքրիկ որբանոցը լուծարվում է, որբերը տեղափոխվում են Ամերկոմի որբանոցներ:

Մինչև 1935թ. Բոդիլ Բյորնը շարունակում է աշխատել Սիրիայի հայ գաղթօջախի որբախնամ հաստատություններում:

Բոդիլ Բյորնը մահացել է 1960թ. Նորվեգիայում:



. Բոդիլ Բյորնի կողմից լուսանկարների հակառակ կողմում արված նշումների տողատակերը:

.Բոդիլ Բյորնի կողմից արված շուրջ 300 արխիվային լուսանկարներից ընտրված լուսանկարներ, որոնք ներառված են օն-լայն ցուցադրության մեջ:




Քույր Բոդիլ Բյորնը «Օլաֆի» վրա
Բոդիլ Բյորնի հավաքածու



Բոդիլ Բյորնը իր աշխատակիցների հետ
Բոդիլ Բյորնի հավաքածու



Սուրբ Կարապետի վանքը
(4-րդ դար, ամբողջությամբ ավերվել է 1915թ.)
Բոդիլ Բյորնի հավաքածու



Հովհաննես Մկրտչի սուրբ գերեզմանը Սբ. Կարապետում
( 4-րդ դար, ամբողջությամբ ավերվել է 1915 թ.)
Բոդիլ Բյորնի հավաքածու



Ազգային տոն, պարողներ Սբ. Կարապետում
(4 դար, ամբողջությամբ ավերվել է 1915 թ.)
Բոդիլ Բյորնի հավքածու



Բոդիլ Բյորնի որդեգիր զավակ Ռուբենը, Մուշ
Բոդիլ Բյորնի հավաքածու



Հայ աղքատ այրի կին իր կմախքացած փոքրիկ տղայի հետ
Բոդիլ Բյորնի հավաքածու



Սիարեբցի Խաչիկը, Մուշի մոտակա գյուղերից, մեր տղաներից մեկը:
Նա սպանվել է ջարդերի ժամանակ:
Բոդիլ Բյորնի հավաքածու



Եփրատը Դեր Զորի մոտ, որտեղ այնքան շատ տեղահանվածներ են սպանվել:
Գետը մութ հուշեր է թաքցնում
Բոդիլ Բյորնի հավաքածու



Աղքատ ու թափառական հայ ընտանիք, որը օգնություն է ստացել
Բոդիլ Բյորնի հավաքածու



Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ
Բոդիլ Բյորնի հավաքածու



Տաս երեխաներ նոր հագուստով, որը նրանց համար պատրաստվել էր 1908թ.
Ծննդյան տոների կապակցությամբ Նորվեգիայի ՄԿԱ-ի անդամների կողմից ուղարկված գումարով:
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Անգին Ասլանյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Հայ կին Արեք Մանուկյանը իր երեխաների հետ, Մուշ, 1916
Բոդիլ Բյորնի հավաքածու
Նորվեգիայի ազգային արխիվ




Այրի Գուլո Պեդրոսյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Յեղսա Յեղիազարյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Յեղսե Մուրադյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Յևնիգե Հարությունյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Մավի Պեդրոսյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Ռեյաս Հարությունյանը իր երեխաների հետ, Մուշ 1916
Բոդիլ Բյորնի հավաքածու
Նորվեգիայի պետական արխիվ



Այրի Սալվի Պեդրոսյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Վարդուհի Պեդրոսյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Վարդուհի Պետրոսյանը իր երեխաների հետ, Մուշ 1916
Բոդիլ Բյորնի հավաքածու
Նորվեգիայի պետական արխիվ



Այրի Սրբուհի Մադերոսյան
Նորվեգիայի պետական արխիվ



Այրի Ֆինդիկ Առաքելյան
Բոդիլ Բյորնի հավաքածու
Նորվեգիայի պետական արխիվ




Այրի Գութա Թորոսյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու
Նորվեգիայի պետական արխիվ



Այրի Մարգարիտ Խաչիկյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու
Նորվեգիայի պետական արխիվ



Այրի Սանամ Գրիգորյանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



Այրի Շուշան Սարգսյան
Բոդիլ Բյորնի հավաքածու



Հալեպում գաղթականների մեծ ճամբարի մի մասը, որտեղ 12.000 մարդ էր ապրում
Բոդիլ Բյորնի հավաքածու



Չորս սերունդներ Բեյրութի հայ գաղթականների տանը
Բոդիլ Բյորնի հավաքածու



“Մուշի ցերեկային դպրոցի դասարաններից մեկը իր ուսուցչուհի Մարգարիտի հետ…
Ուսուցչուհի Մարգարիտ Նալբանչյանը և ցերեկային դպրոցի 120 աշակերտների մեծ մասը սպանվեցին 1915թ.”:
Նրանք բոլորը սպանվեցին 1915թ.
Բոդիլ Բյորնի հավաքածու



Հայ առաջնորդ Փափազյանը` 1915-1916թթ. Դեր Զորի սարսափելի կոտորածների մարդկային դիակներին նայելիս:
Այլ ոսկորները քշվել են Եփրատի կողմից:
Բոդիլ Բյորնի հավաքածու








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am