Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն 
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Հանդես  նոր
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin
armin




Մամլո հաղորդագրություն


18-ը ապրիլի 2011 թ.


2011թ. ապրիլի 20-21-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան պատմաբան-հետազոտողներ` Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից: Հայոց ցեղասպանությունը միջազգային մեծ արձագանք ունեցավ` գրավելով նաև համաշխարհային մամուլի ու հանրության ուշադրությունը: Բացառություն չկազմեցին նաև սկանդինավյան երկրները: Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիները տարբեր կերպ արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին: Սկանդինավյան միսիոներների ջանքերը, հիմնականում, ուղղված էին Օսմանյան կայսրության տարածքում կոտորածներից տուժած հայ բնակչությանն օգնելուն և նրանց շրջանում կրոնական քարոզչություն իրականացնելուն, որոնք, մեծամասամբ, իրականացվում էին դանիական, նորվեգական և շվեդական «Կանանց առաքելության աշխատողներ» (K.M.A.) կազմակերպության միջոցով: 20-րդ դարի սկզբներին նշանավոր սկանդինավցի կին-միսիոներներ՝ Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կարեն Եփփեն, Բոդիլ Կատարինե Բյորնը և ուրիշներ, ստանձնելով իրենց դժվարին առաքելությունը` անգնահատելի օգնություն ցուցաբերեցին բազմաթիվ կարիքավոր հայերի, փրկելով հազարավոր կյանքեր ու ճակատագրեր:

Մեծ Եղեռնի հետևանքների վերացմանն ուղղված նախաձեռնությունների շարքում մեծ էր նորվեգացի բևեռախույզ, գիտնական և դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի ջանքերը: Ֆ. Նանսենը հանդիսանալով Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, արդյունավետ քայլեր ձեռնարկեց ցեղասպանությունից հետո անօթևան մնացած հայերին հայրենիք վերադարձնելու և քաղաքացիություն տալու գործում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից միջազգային այս գիտաժողովի անցկացումը նպատակ ունի վերականգնելու Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության այս կարևոր, սակայն մոռացված ու անտեսված առանցքային դրվագները` քննարկելով դրանք ընդհանուր պատմության ու հիշողության համատեքստում:




ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

genocide
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90

Զմյուռնիայի աղետը - 90
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

ՀԻՇԻ՛Ր

remember
Շահպազ Բարսեղ, ծնվել է 1883թ. Կ.Պոլիս քաղաքում, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ  

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am