Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Մամլո հաղորդագրություն


Փետրվարի 6, 2009 թ.

Միջազգային գիտաժողով նվիրված Ադանայի ջարդերին 1909թ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2009 թ. ապրիլի 20-21-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան գիտաժողովի թեմայի հիմնախնդիրներով զբաղվող պատմաբան մասնագետներ` Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Շվեդիայից:

Երևանում կայանալիք երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները հնարավորություն կունենան ներկայացնելու զեկուցումներ 1909թ. գարնանը տեղի ունեցած հայկական կոտորածների վերաբերյալ` հիմնականում անդրադառնալով կոտորածների դրդապատճառներին, հետևանքներին, ինչպես նաև դրանց միջազգային արձագանքներին:

1908թ. երիտթուրքական հեղաշրջումը բարեփոխումների որոշակի հույսեր առաջացրեց կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների շրջանում: Առաջացած ոգևորությունը, մահմեդականների և քրիստոնյաների իրավահավասարության կոչերը, սակայն, մարեցին Ադանայի և նրա շրջակայքի հայ բնակչության դաժան կոտորածներից հետո: Այս կոտորածները վերահաստատեցին քրիստոնյա ազգային փոքրամասնությունների` հատկապես հայերի նկատմամբ օսմանյան իշխանությունների ունեցած ավանդական քաղաքականությունը:

Ադանայի 1909թ. կոտորածը դարձավ Օսմանյան կայսրության` հայ բնակչության դեմ պետականորեն կազմակերպած և իրագործած ցեղասպանական քաղաքականության խորհրդանշական նախերգանքը: Հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացվել էին նաև նախկինում. 1894-1896 թթ. համիդյան ջարդերի հետևանքով բնաջնջվեցին և տեղահանվեցին շուրջ 300 հազար օսմանահպատակ հայեր:

Ադանայի 1909թ. ջարդերի ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք կարևոր հիմնահարցեր` կապված, մասնավորաqպես, ջարդերի հետաքննության, փոխհատուցման, ջարդերին թուրքական կանոնավոր բանակի մասնակցության և այլ խնդիրների հետ:

1909թ.Ադանայի կոտորածները ազդարարեցին հայերի բնաջնջման լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը, որը շարունակվեց Առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից հետո: Հայերի դեմ պետականորեն ծրագրված ու իրագործված ցեղասպանական քաղաքականության արդյունքում բնաջնջվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր: Շուրջ 300 հազար հայ բռնագաղթվեցին իրենց հայրենի բնօրրանից:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am