Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin




Մամլո հաղորդագրություն


Փետրվարի 26, 2009 թ.

«Հոգիների աճուրդ» կամ «Ճշմարտության հուշարձան»

1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, որում հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է բռնագաղթի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նրա պատմությունը արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին վկայություններ են:

«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեն առաջարկեց գրքի սյուժեի հիման վրա ստեղծել մի կինոնկար, որի ամբողջ հասույթը (այն հետագայում կազմեց 30մլն. ամերիկյան դոլար) պետք է տրամադրվեր Մերձավոր արևելքի որբանոցներում գտնվող շուրջ 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը: 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում և հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ), որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր և ընդհանրապես` ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմն էր աշխարհում:

«Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ:

Ընդհանուր առմամբ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այդ թվում` Մեքսիկայում, Կուբայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել` արժանանալով «դարակազմիկ կինոնկար» գնահատականին:

«Հոգիների աճուրդ» ֆիլմը Մեծ Բրիտանիա է բերվել 1919թ. դեկտեմբերին և ենթարկվել է պետական գրաքննությանը: Երկար բանակցություններից հետո Սկոտլանդ Յարդի համաձայնությամբ ֆիլմը ցուցադրվել է 1920թ. հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլլում: Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրումը մեկընդմիշտ դադարեցվում և հանվում է ցուցադրությունից: 1920-ական թթ. սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված Հայաստան» գիրքը:

Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրում են «Հոգիների աճուրդ» ֆիլմի 9 ժապավենները (մասերը), սակայն որևէ հետք առայժմ չի հաջողվել գտնվել: Կա վարկած, որ նիտրատի հիմքի վրա պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրի տակ են անցել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ միասին, կամ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթում քաղաքում: Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տևողությամբ, ցավոք, ցայսօր չի պահպանվել, և միայն 1994թ. արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենի 20 րոպեանոց մի հատվածը միայն, որի պատճեն պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Ֆիլմն ունեցել է նաև անգլերեն, հետագայում` ֆրանսերեն ու հայերեն ենթագրեր բոլոր տեսարանների համար, որոնց ցանկը բնագրով պահպանվում է Շարժանկարների արվեստի և գիտության ակադեմիայի Մարգրեթ Հերիքի գրադարանի Սելիջի հավաքածուում և լույս է տեսել 1997թ. Scarecrow Press-ի կողմից հրատարակված Էնթոնի Սլայդի «Հոշոտված Հայաստանը և Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքում:

«Հոշոտված Հայաստան» ֆիլմի 90 ամյակի առթիվ ՀՑԹԻ թողարկել է հոբելյանական բացիկ և կազմակերպել է օն լայն ցուցադրություն` թանգարանի պաշտոնական կայքէջում. www.genocide-museum.am



Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2011թ. ապրիլին 20, 21-ին ՀՑԹԻ-ն կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:

Ժամանակավոր ցուցադրություն

ցուցադրություն
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ»

Հիշի՛ր

remember
Հայկազն Միհրդատ, ծնվել է 1864թ. Կ.Պոլսում, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան, Պեշիքթաշի «Ահարոնյան ակումբի» նախագահ, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am