Մամլո հաղորդագրություն |
Հուլիսի 22, 2008թ.
Հանդիսավոր արարողություն` ի հիշատակ նորվեգուհի
հայասեր Բոդիլ Բյորնի
2008 թ. հուլիսի 22-ին ժամը 10.40-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունենալու նորվեգացի նշանավոր միսիոներուհի և հայասեր Բոդիլ Բյորնի գերեզմանից բերված հողի` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման սկզբում ժամը 11.00-ին ՀՑԹԻ Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա «Նրանք ինձ կոչում էին մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը (ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմաշարում): Միջոցառմանը մասնակցելու համար Նորվեգիայից Հայաստան են ժամանել Բոդիլ Բյորնի ընտանիքի անդամները:
Միջոցառումների շարքում ընդգրկված է Բոդիլ Բյորնի կողմից արված Արևմտյան Հայաստանի լուսանկարների ցուցադրություն` որոնք ընդգրկում են մինչև ցեղասպանությունը և ցեղասպանությունից հետո արված բացառիկ լուսանկարներ, նամակներ, օրագրեր և այլ փաստաթղթեր:
Ժամը 12.00-ին տեղի կունենա Հուշապատի մեջ Բոդիլ Բյորնի գերեզմանից բերված հողի ամփոփման արարողությունը:
Բոդիլ Բյորնը ծնվել է 1871 թ. Նորվեգիայի Կրագյորո քաղաքում:
1905թ «Կին միսիոներ աշխատողների» կազմակերպության կողմից գործուղվել է Օսմանյան կայսրություն` սկզբում Մեզրե, այնուհետև Մուշ, որտեղ նա աշխատել է այրիների և որբերի հետ: Եղել է Հայոց ցեղասպանության ականատես և լուսանկարել է դրա հետևանքները:
1917թ. վերադարձել է Նորվեգիա, սակայն շուտով մեկնել է նորաստեղծ Հայաստանի Հանրապետություն, որտեղ հիմնադրել է որբանոց: Հետագայում տեղափոխվել է Սիրիա, այդտեղ նույնպես հիմնել է որբանոց: Մինչև 1934թ. զբաղվել է որբախնամ գործունեությամբ, իր հատուկ ավանդը ներդնելով Եղեռնից մազապուրծ հայ որբերին օգնելու գործում:
Բոդիլ Բյորնը մահացել է 1960 թ.:
|
|
ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ |
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:
|
ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90 |
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ |
|
ՀԻՇԻ՛Ր |
Շահպազ Բարսեղ, ծնվել է 1883թ. Կ.Պոլիս քաղաքում, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
|
|