Մամլո հաղորդագրություն |
14-ը մայիսի 2010 թ.
ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
Ալեքս Հինթոն
Դատավարություններ, ճշմարտություն և աղետ (ցեղասպանության և անցումնային արդարադատության շուրջ)
Սարգիս Շահինյան
Սփյուռք-Հայաստան համագործակցությունը ցեղասպանության միջազգային ճանաչման և ազգային անվտանգության ոլորտներում
Սկիզբը` 14-ը մայիսի 2010 թ.
Ժամը 16:00-ին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Կոմիտասի անվան սրահ
/i>
Ալեքս Հինթոնը Նյուարքի Ռութգերսի համալսրանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի գործադիր տնօրեն է և Մարդաբանության ու Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր: Նա նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության առաջին փոխնախագահն է և խորհրդի անդան:
Նա հեղինակել է «Ինչ՞ու նրանք սպանեցին: Կամբոջան Ցեղասպանության ստվերում» (2005) մրվանակակիր գրքը, ինչպես նաև վեց այլ գրքերի խնբագիր կամ համախմբագիր` «Վերազգային Արդարադատություն. Գլոբալ մեխանիզմներ և տեղական իրականությունը Ցեղասպանությունից և զանգվածային բռնություններից հետո» (2010), «Ցեղասպանություն. Ճշնարտություն, Հիշողություն և Ներկայացում» (2009), «Կարմիր քխմերների գիշերը. Ցեղասպանությունը և Ժողովրդավարությունը Կամբոջայում» (2007), «Ոչնչացնելով տարբերությունը. Ցեղասպանության մարդաբանությունը» (2002), «Ցեղասպանություն. Մարդաբանական ձեռնարկ» (2002) և «Կենսամշակութային մոտեցումները զգացմունքներին» (1999):
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը 2010 թ. արժանացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի մրցանակին:
Սարգիս Շահինյանը Շվեյցարիա-Հայաստան միության նախագահն է: Նա Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա ժխտումը քրեորեն պատժելի արարք սահմանելու նախաձեռնության հեղինակներից է: Նա նաև նախաձեռնել է Շվեյցարիայում Թուրքական բանվորական կուսակցության ղեկավար Դուգու Փերինչեքի դեմ դատական գործընթացը Հայոց ցեղասպանության ժտտման համար:
Շվեյցարիա-Հայաստան միությունը 2010 թ. արժանացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի մրցանակին:
|
|
ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ |
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:
|
ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90 |
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ |
|
ՀԻՇԻ՛Ր |
Շահպազ Բարսեղ, ծնվել է 1883թ. Կ.Պոլիս քաղաքում, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
|
|