Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն 
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Հանդես  նոր
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin
armin




Մամլո հաղորդագրություն


Հոկտեմբեր 12, 2007

Նոր ապացույցներ 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում հայոց ցեղասպանության հիմնահարցերով զբաղվող տարբեր հետազոտողների կողմից կատարված հետևողական աշխատանքի արդյունքում զանազան երկրների պետական արխիվներից և մասնավոր հավաքածուներից հայտնաբերվել են հայոց ցեղասպանության թեմային առնչվող նոր լուսանկարներ և փաստաթղթեր: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Վիկտոր Փիչմանի կողմից արված լուսանկարները: Վիկտոր Փիչմանը ծնվել է 1881 թ. Վիեննայում: 1914 թ.-ից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը եղել է Թուրքիայում: Ծառայել է սկզբում թուրքական, ապա ավստրիական և գերմանական բանակներում: Էրզրումում պատրաստել է թուրքական լեռնահրաձգային զորամիավորումներ, իսկ գերմանական գլխավոր շտաբի համար պատրաստել է Առաջավոր Ասիայի պատերազմական քարտեզը: Էզրումում գտնվելու ժամանակ ականատես է եղել Օսմանյան կառավարության կողմից իրականացրած հայկական կոտորածներին: Փիչմանի կողմից արված լուսանկարներում պատկերված են Էրզրումի հայերի տեղահանության տեսարաններ: Այս լուսանկարները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է տրամադրել ավստրաբնակ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր Արտեմ Օհանջանյանը:

Նոր լուսանկարներ են հայտնաբերվել նաև “Deutsche” բանկի արխիվում, ինչպես նաև նվիրատվությունների տեսքով հանձնվել են Հայոց ցեղասպանության թան•արանին: Այս ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվել է ցեղասպանությունը վերապրածների կողմից գրառված տասնյակ անտիպ հուշերով:

Հայկական կոտորածների մասին բացառիկ տեղեկություններ է պարունակում Օսմանյան կայսրությունում Շվեդիայի դեսպանատան ռազմական կցորդ Էրիկ աֆ Վիրսենի «Հիշողություններ խաղաղության և պատերազմի մասին» հուշագրությունը, որի գլուխներից մեկը վերնագրված է որպես «Մի ազգի սպանություն», ուր հեղինակը նկարագրում է համաշխարհային պատմության ամենամեծ հանցագործություններից մեկը: Հեղինակն ականատես է եղել Եփրատի շրջանում հայերի մասսայական թաղումներին, ինպես նաև անմիջական շփում է ունեցել ականատես դիվանագետների հետ: Վիրսենը գրում է. «Սպանություններն իրականացվում էին այնպիսի եղանակներով, ինչպիսիք մարդկությունը չէր տեսել միջնադարից ի վեր»:

Վիրսենը տարբեր հյուպատոսներից տեղեկացել է, որ թուրքական ժանդարմերիան մուտք գործելով իրենց տները անխոս գնդակահարում էին իրենց հայազգի ծառաներին: Էրիկ աֆ Վիրսենը նկատում է, որ գերմանացիներին դժվար է ազատել պատասխանատվությունից, քանի որ նրանք ոչինչ չարեցին կանխարգելելու համար արյունահեղությունը: Միաժամանակ նա նժում է որ որշ գերմանացի սպաներ թուրքական կառավարությանը հետ են հանձնել իրենձ պարգևներն ու մեդալները այն պատճառաբանությամբ, որ նման հանցագործՆա անձամբ զրուցել է գերմանացի սպաների և այլ ականատեսների հետ: Վիրսենն ամփոփելով վերոհիշյալ գլուխը գրում է. «Ես միանում եմ գեներալ ֆոն Լոսսովի խոսքերին, ով, երես առ երես ինձ ասաց, որ հայերի ջարդերը համաշխարհային պատմության ամենասարսափելի գազանությունն են»:

Այս աշխատանքը որպես սկզբնաղբյուր արժեքավոր է նրանով, որ այն գրվել է չեզոք երկրի` Շվեդիայի ներկայացուցչի կողմից, երկիցս հաստատում է ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, որ գրում էր, թե մինչ օրս իր առջև տեսնում է Թալեաթի դեմքի ցինիկ արտահայտությունը, երբ նա ասաց` «հայկական հարցը» լուծված է:



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

genocide
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90

Զմյուռնիայի աղետը - 90
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

ՀԻՇԻ՛Ր

remember
Շահպազ Բարսեղ, ծնվել է 1883թ. Կ.Պոլիս քաղաքում, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ  

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am