Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ

Ռեհան Մանուկի Մանուկյանի վկայությունը
1910 թ., Տարոն, Ուրացն գյուղ


Թուրք ասկյարները խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»



manoukian
Ռեհան Մանուկյանը ծնվել է Տարոնում 1910 թվականին: Նա պատմում է, որ իրենց տներից վտարել են հենց 1915-ի ապրիլի 24-ին, երկար ժամանակ քշել են, մինչև հասել են Վան, որտեղ մահացել են նրա տատն ու փոքր եղբայրը: Թուրքերը սպանել են նաև հորն ու մորը: Նա հրաշքով է փրկվել, և ի վերջո հայտնվել Թբիլիսիի մանկատանը:
Ես ծնվել եմ Տարոնում: Մեսրոպ Մաշտոցն էլ Տարոնից էր: Մեր գյուղում եկեղեցի կար և վանք կար` Ս. Աստվածածին անունով: Շատերը ուխտի էին գալիս Տարոն: Խութը մեր Տարոնին շատ մոտ էր: Հորս մերը խութեցի էր:

1915 թ. ապրիլի 24-ին դեռ արևը չծագած վեր էինք կացել, հայրս հանդ պիտի գնար, մայրս էլ հաց պիտի թխեր: Ես ունեի մի փոքր եղբայր: Մեկ էլ տեսանք, որ թուրք ասկյարները եկան` հրացանները ուսներին գցած, եկան, խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»:
Տասնհինգ-քսան րոպե չանցած` մեզ տնից դուրս հանեցին: Մեր չորս կողմերը ասկյարներ էին, որոնք բղավում էին. «Շու՜տ արեք, շու՜տ արեք»: Էսպես մեզ գյուղից դուրս հանեցին: Տեսանք` մեր մոտիկ Խումբ գյուղի հայերին էլ են տեղահանել: Վանքի էս կողմից մենք էինք բարձրանում, վանքի մյուս կողմից էլ խմբեցիք էին բարձրանում: Մեզ բերին հասցրին Խութ: Արդեն ասի` իմ հոր մայրը խութեցի էր, էնտեղ էր ապրում: Խութի մեջ ապրողների կեսը հայ էր, կեսը` եզդի: Առաջ մեզ էին տեղահանել, հետո Խութի հայերին էլ տեղահանեցին: Խառնվանք իրար: Ասկյարները մեզ քշեցին ոչխարների հոտի պես: Մեզնից հետո սկսել էին մեր տները թալանել: Էսպես քայլելով, սոված, ծարավ, հոգնած, ուժասպառ հասանք Վան` Արտամետ: Էնտեղ մի քիչ հանգստացանք: Էնտեղ իմ տատն ու ախպերս մեռան: Հերս տարավ իր ձեռքովը թաղեց:

Վանից դուրս եկանք: Գիշերով էինք գնում, որ ապահով լինենք: Արդեն մութ էր: Մենք քայլում էինք, հասանք թուրքերի բինաներին, դրանց շները սկսեցին հաչալ: Թուրքերը եկան մեզ պաշարեցին, տղամարդկանց սկսեցին խուզարկել, զենքերը հավաքեցին, նրանց մի կողմ տարան` սպանեցին: Կանանց ու երեխաներին բերին իրենց մոտ, վրանների տակ: Բայց նրանք լսել էին, որ ռուսական զորքը գալիս է, եկան մերոնց ասին.
– Ով կուզի` տանենք ձեզ տանք ռսին:
Իմ մայրը ասաց.
– Դուք թուրք եք, դուք իմ զավակին սպանեցիք, ես ձեզ մոտ չեմ մնա, կերթամ ռսի մոտ:

Էդ թուրքերը մեզ գցեցին իրենց առաջները, բերին մի ձորի բերան, սկսեցին կրակել: Երբ մամայիս կրակեցին, ես լաց լինելով վրան ընկա, քիթս վիրավորվեց, ձեռքս կոտրվեց` կախվեց, ուշքս գնաց: Թուրքերը կարծեցին` ես էլ եմ մեռած, թողին ու գնացին: Ես մնացի դիակների վրա: Շուրջս լուռ էր: Ես ցավերի մեջ էի, քիթս տնքում էր, ձեռքս ևս: Աստղերը ելան: Հետո առավոտ եղավ: Արևը էլավ, էլ չգիտեմ ինչքան ժամանակ անցավ: Մեկ էլ իմ հորեղբոր կնոջ ախպերը, որը ինը-տասը տարեկան մի տղա էր, եկել, տեսել է, որ ես կենդանի եմ, մորս դիակի վրա եմ ելնում, նստում, քանի որ փոքր էի, չէի հասկանում, որ մայրս արդեն մեռած է: Էդ տղան ինձ առնում է, սկսում ենք քայլել: Մեր շրջապատը ողջ մարդ չկար, միայն դիակներ էին, թուրքերը սպանել, թողել, գնացել էին:
Մենք, երկու երեխա, ձեռք-ձեռքի բռնած գնում էինք, իրիկունը որ վրա էր գալիս, իրար գրկած քնում էինք: Ես վիրավոր եմ` քիթս ճեղքված, արյունը լերդացել, քարացել է, ձեռքիս ոսկորը կոտրված կախվել է, բայց մենք քայլում ենք սոված, ծարավ, գոնե մարդկային շունչ ենք ուզում հանդիպել: Մեկ էլ տեսանք` մի վրան: Էս տղան եզդիերեն խոսաց, նրանք հասկացան, որ թուրքերը մեզ վնասել են, մեղքացան, տարան իրենց վրանը, մի փոքր ուլ մորթեցին: Ութսուներեք տարի է անցել, բայց դեռ չեմ կարող մոռանալ, էդ ուլի կաշին քերթեցին, քաշեցին ձեռքիս ու քթիս: Էդ երեխուն ղրկեցին ջրի, ձեռքը տվին գյուգյումը, էն գնաց: Ես սկսա լացել, որ տեսա իմ նոր ախպերացուն եկավ, ես հանգստացա:
Եզդիները ասին. «Մնացեք մեզ մոտ մի շաբաթ. էդ վերքերը բուժենք, նոր` գնացեք», բայց մենք չմնացինք: Եզդիները մեզ հաց ու պանիրով բոխչա տվին, որ ճամփին ուտենք: Մենք եկանք հասանք ռուսների մոտ: Էնտեղ հորեղբորս կինը տեսավ մեզ, եկավ տարավ: Զինվորական գաթիլոկը ձեռքս տվեց, ասեց. «Դու վիրավոր ես, գնա՛, ռուսներից ճաշ ուզի»: Գնացի, բերի, կերանք:

Ռուսները ճամփա ելան դեպի Ռուսաստան, մենք էլ դրանց հետ սկսանք քայլել: Իմ մի կողմը հորեղբորս կինն էր, մյուս կողմս` էդ տղան: Էն կողմից երկու կին ասեցին հորեղբորս կնկան. «Էս վիրավոր աղջիկը տանես, ի՞նչ անես, բանի պետք չէ»:
Նա լսեց դրանց խոսքը, ինձ տվեց ռուս զինվորներին: Իմ ախպերացուն իմ մոտից լալով հեռացավ: Ռուսները ինձ տարան բրեզենտով փակված արաբաների մեջ դրեցին, որտեղ շատ ռուս վիրավոր զինվորներ կային: Դրանց հետ ես եկա Իգդիր:

Իգդիրում լիքը գաղթականներ էին, բոլորը գետնին նստած էին: Ռուս զինվորները եկան անունս, ազգանունս հարցրին, ես չգիտեի իմ անունը: Իմ լուրը տարածվել էր գաղթականների մեջ, որ Մանուկի աղջիկը վիրավոր ողջ է մնացել: Մեկ էլ մի աղջիկ եկավ, ինձ տեսավ, ասաց. «Ես սրան գիտեմ, Մանուկի աղջիկն է»: Իմ անունը գրել տվեց` «Ռեհան Մանուկի Մանուկյան»: Ես ընկա մարդու ձեռք: Ինձ բերին Երևան:

Մեր ընտանիքը եղել է շատվոր` պապս, հորեղբայրս, նրա կինը, հերս, մերս, փոքր ախպերս: Էս բոլորը մեռան թուրքի ձեռքից, միայն ես եմ մնացել կենդանի, էն էլ նապաստակի քթի պես ճեղքված քթով ու կոտրված ձեռքով: Տե՛ս, մատս չկա. կտրված է, համ էլ ամաչում եմ, որ քեզ հետ խոսամ, բայց ինչ արած, էս էլ իմ ճակատագիրն է:
Ինձ բերին, հասցրին Ղարաքիլիսայի որբանոցը: Տարիուկես մնացի որբանոցում, էնտեղ կոշիկ, շոր տվեցին: Հետո մեզ տեղափոխեցին Թիֆլիս, երբ ցարին գահընկեց արին: Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը դարձել էր մանկատուն: Բոլոր որբերին հավաքել էին էնտեղ: Միջանցքներն անգամ լիքն էին անտեր երեխաներով:

1918 թ. մեզ տարան Կարս: Ամերկոմը տեր կանգնեց որբերին, բերեց Կարս…


Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 6, էջ 86-87:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am