Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հիշի՛ր

Սրապյան Օննիկ, ծնվել է 1878թ. Երզնկա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգ), քաղաքական-հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Շուշանյան Գրիգոր, ծնվել է Ռոդոսթո քաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Սերենկուլյան Վարդգես, ծնվել է 1871թ. Կարին քաղաքում (Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգ), ուսուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Համբարյան Հրանտ, ծնվել է 1894թ. Կարին քաղաքում (Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգ), բանաստողծ, Հայոց ցեղասպանության զոհ:

Նաջարյան Վաղարշակ, (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Պազպազյան Հակոբ, ծնվել է Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), հայագետ, Բրուսայի Ամերիկյան վարժարանի ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Շահեն Ենովք, ծնվել է 1881թ. Պարտիզակ գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), դերասան, Հայոց ցեղասպանության զոհ:

Թապագճյան Միհրան, ծնվել է 1878թ. Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), ուսուցիչ, բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Զաքարյան Ներսես, ծնվել է 1883թ. Իզմիթ քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), ուսուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Պերպերյան Սարգիս, ծնվել է Բալու քաղաքում (Արևմտյան Հայստանի Դիարբեքիրի նահանգ), վաճառական, Հայոց ցեղասպանության զոհ:

Նաջարյան Սաթենիկ, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Տեմիրճյան Հովհաննես, ծնվել է Քելլեր գյուղում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Նաջարյան Հարություն, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Տէօրթեոլյան Միքայել, ծնվել է Ագտազ-Մատեն գյուղում, (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Պերպերյան քահանա Տեր Հակոբ, ծնվել է Գարայաղապ գյուղում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), Պողազլյանի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա, Հայոց ցեղասպանության զոհ:

Շմլիկյան Մելքոն, ծնվել է Դադեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Նաջարյան Զաբել, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Նիկողոսյան Լևոն, ծնվել է 1870թ. (1877թ.) Անջրդի գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հոգևորական, ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Մչիկյան Տոնապետ, ծնվել է Քեորբե գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), գյուղապետ, Հայոց ցեղասպանության զոհ:

Նաջարյան Մարիամ, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Նահիկյան Խաչատուր, ծնվել է 1860թ. Հյուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), աստղագետ, Խարբերդի «Եփրատ» քոլեջի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության զոհ:

Նաջարյան Ռոքսի, ծնվել է (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Մինասյան Երեմիա, ծնվել է Բարջանջ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Նազլյան Բեռնարդինե, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Չարգճյան Անդրանիկ, ծնվել է Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), վաճառական, Հայոց ցեղասպանության զոհ:

Սութճյան Նվարդ Սեդրակի, ծնվել է Զեյթուն քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Թերճիմյան Գևորգ, ծնվել է 1886թ. Կեսարիա քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), «Մասիս» մարմնամարզական միության ատենապետ, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Ոսկերիչյան Եսթեր, ծնվել է Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցչուհի Սբ. Ստեփանոսի Աղջիկների վարժարանում: Հայոց ցեղասպանության զոհ:

Հարությունյան Արտաշես, ծնվել է 1973թ. Մալքարա գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), բանասեր, թարգմանիչ, հրապարակագիր, գրաքննադատ, Հայոց ցեղասպանության զոհ:

Սարգիս Տիլկյան, ծնվել է Բիթիաս գյուղում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), մահացել է 1916 թ. խիստ աշխատանքային ճամբարում` Պաղեստինում:

Կոզիկյան Գարեգին Կարապետի, ծնվել է 1878 թ. օգոստոսի 17-ին Բալու քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ջրախեղդ է եղել 1915 թ.:

Արապյան Վռամշապուհ, ծնվել է Մալքարա գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Ռուբեն Զարդարյան, ծնվել է 1874 թ. Սեվերեկ գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), գրող, հրապարակախոս, ուսուցիչ, հասարակական գործիչ, <<Ազատամարտ>> օրաթերթի խմբագրապետ, Հայոց ցեղասպանության զոհ:

Պսակ Տեր-Խորենյան, ծնվել է 1882 թ., հոգևորական, ուսուցիչ, գրող Քղիի ու Խաբերդի առաջնորդ, Հայոց ցեղասպանության զոհ:

Կյուրճյան Մելքոն, ծնվել է 1859 թ. Հավավ գյուղում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հայագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգային երեսփոխան, Հայոց ցեղասպանության զոհ:

Շուշանյան Նարինե, ծնվել է Ռոդոսթո քաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Լևոն Աթթար-Մկրեան, ծնվել է Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), փաստաբան, Հայոց ցեղասպանության զոհ:

Գեղամ Տեր-Կարապետյան, ծնվել է 1865 թ. Խեյբիան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ Մշո Մուրադ-Մխիթարյան վարժարանում, Օսմանյան խորհրդարանի անդամ, Կ. Պոլսի Հայոց Ազգային ժողովի անդամ, դաշնակցական գործիչ, գրող, թղթակից, նահատակվել է 1918 թ.:

Խարախանյան Ներսես եպսկ. Նազարեթի, ծնվել է 1847 թ. Ավրան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ, 1909-1915 թթ. Մշո առաջնորդ, վախճանվել է բծավոր ժանտատենդից 1915 թ.:

Բենիամին Եսայան, ծնվել է 1888 թ. Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), կոշկակար, Հայոց ցեղասպանության զոհ:

Հակոբ Քեստեքյան, ծնվել է 1875 թ. Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), ապուխտ և երշիկեղեն պատրաստող արհեստավոր, նահատակվել է 1915 թ. Տէր-Զորի անապատում:

Սմբատ եպիսկոպոս Սաատեթյան, ծնվել է 1871թ. Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրություն, Իզմիթի նահանգ), 1907թ-ից եղել է Կարինի հոգևոր առաջնորդը, 1910թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 1915թ. Կարինում սպանվել է թուրքերի կողմից:

Աբրահամ Ճեպեճյան, ծնվել է Կեսարիա քաղաքում (Անգորայի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Միհրան Գևորգի Տամպուրաճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, Հայոց ցեղասպանության զոհ:

Եղիսաբեթ Քեստեքյան, ծնվել է 1880 թ.-ին Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ) երկաթագործի ընտանիքում, նահատակվել է 1915 թ.-ի Քելլերի ջարդի ժամանակ:

Գագիկ Օզանյան, ծնվել է 1882թ. Շապին Գարահիսար քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, 1906թ.-ից Մարզվանի Սբ. Սահակյան վարժարանի տնօրեն, հրատարակիչ: Հայոց ցեղասպանության զոհ:

Խաթուն Ռենջիլյան, ծնվել է Բիթիաս գյուղում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), 1895-99թթ. եղել է Բիթիասի եկեղեցու ակտիվ անդամ, սովամահ է եղել 1917թ.:

Մինաս Իբեքճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), «Ամասիա» պարբերաթերթի խմբագիր, հնչակյան գործիչ: 1915թ. կացնահարվել է թուրքերի կողմից:

Սեդրակ Զուլումյան, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), բժիշկ, Հայոց ցեղասպանության զոհ:

Արսեն Դերիկլյան, ծնվել է Տիգրանակերտ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Գևորգ Զուլումյան, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), գրող, ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Կարապետ Դերիկլյան, ծնվել է Տիգրանակերտ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Գայանե Ճեպեճյան, ծնվել է Կեսարիա քաղաքում (Անգորայի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Կարապետ Մոմճյան, ծնվել է Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրություն, Կիլիկիա), Հայոց ցեղասպանության զոհ:

Վահան Նազարեթի Հյուսիսյան, ծնվել է 1877թ. Շապին Գարահիսար քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, ազգային գործիչ: Հայոց ցեղասպանության զոհ:

Խորեն Դերիկլյան, ծնվել է Տիգրանակերտ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Ռուբեն Հեքիմյան, ծնվել է 1864թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Ամասիայի Ազգային հիվանդանոցի բժիշկ, գնդակահարվել է 1915թ.:

Օվսաննա Մոմճյան (Բաղդասարյան), ծնվել է Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրություն, Կիլիկիա), Հայոց ցեղասպանության զոհ:

Հայկազուն Գևորգի Տամպուրաճյան, ծնվել է 1899թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), հայոց ցեղասպանության զոհ:

Գևորգ Տամպուրաճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Նորարևյան Ահարոն, ծնվել է Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Գրիգոր Տելի-Ղազարյան, ծնվել է 1863թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, գործարանատեր, 1915թ. հուլիսի 13-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:

Ռուբեն Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1897թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:

Հովհաննես Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1896թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:

Ջրասունյան Լևոն, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Ծայրագույն վարդապետ Պաթմանյան Հարություն, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Թեփեկյոզյան Օննիկ Կարապետի, ծնվել է Երեցագրակ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1915թ Մեծ Եղեռնի նահատակ:

Տյուրկերյան Տիգրան, ծնվել է 1883 Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, բողոքական քարոզիչ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Փասպանյան Լևոն Գևորգի, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), եղել է ուսուցիչ Սանասարյան վարժարանում, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Սարքեշիշյան Գարեգին, ծնվել է Հազարի գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Մանուկյան Ավետիս, ծնվել է Հարամիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգ), ուսուցիչ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Զեննեյան Կարապետ, ծնվել է Երեցագրակ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Մենծոյան Հարություն, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական գործիչ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` սպանվել է թուրքերի կողմից:

Բուջիկյան Կիրակոս, ծնվել է Բերրի գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Բերիի քաղաքական ժողովի և թաղականության ատենապետ, 1915թ. ձերբակալվել և սպանվել է թուրքերի կողմից:

Գասյան Պետրոս (աշխարհիկ անունը` Հարություն-Զարեհ), ծնվել է 1866թ. Բինկյան գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թ. ձեռնադրվել է քահանա, 1909-ից ստանձնել է Ակնի առաջնորդական տեղապահի պաշտոնը, 1915թ. հունիսին սպանվել է թուրքերի կողմից:

Գապուլյան Պողոս, ծնվել է 1860թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1896թ.-ից Ամերիկյան նպաստամատույցի տնօրեն, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Սարգիս Զաքոյան, ծնվել է մոտ. 1860թ. Խուշի գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1894թ. Սեվերեկում ձեռնադրվել է քահանա, 1915թ. ձերբակալվել և սպանվել է թուրքերի կողմից:

Պեննեյան Կարապետ (աշխարհիկ անունը` Համբարձում), ծնվել է 1864թ., Մալաթիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թ. Սսում ձեռնադրվել է քահանա, 1915թ. ձերբակալվել և կացնահար սպանվել է թուրքերի կողմից:

Հերոյան Հայկազ, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Մեզրեի կենտրոնական վարժարանի, ապա նաև Երզնկայի սպայական վարժարանի շրշանավարտ, Դատեմ գյուղի ուսուցիչ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` սպանվել է թուրքերի կողմից:

Ժարժաթյան Հակոբ, ծնվել է Մալաթիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), ուսուցիչ, 1915թ. բռնագաղթի ժամանակ խոշտանգվել և սպանվել է թուրքերի կողմից:

Անսուրլյան Գաբրիել, ծնվել է Մալաթիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Սահակյան վարժարանի ուսուցիչ, 1911-ից` նույն վարժարանի տնօրեն, 1915թ. ձերբակալվել և Մալաթիայի բանտում սպանվել է թուրքերի կողմից:

Գաբրիելյան Համազասպ, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), դաշնակցական գործիչ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` սպանվել է թուրքերի կողմից:

Նիկողոսյան Ասատուր, ծնվել է 1860թ. Խոզագյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հոգևորական, 1897-ից` Պատվելի, 1915թ. մի խումբ երևելի հայերի հետ Մնձուր գետի ափին սպանվել է թուրքերի կողմից:

Պոյաճյան Բաղդասար, ծնվել է Բերրի գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական: 1915թ. Մնձուր գետի ափին սպանվել է թուրքերի կողմից:

Դանիելյան Գաբրիել, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Եփրատ քոլեջի ուսուցիչ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Թաշճյան Կարապետ, ծնվել է 1865թ. Հուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, Հնչակյան կուսակցության անդամ, 1915թ. ձերբակալվել և չարչարանքների ենթարկվելով` Մեզրեում սպանվել է թուրքերի կողմից:

Թևրիզյան Արմենակ Խաչատուրի, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), զբաղվել է շերամապահությամբ, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Թյութունճյան Միհրան, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ),եղել է լուսանկարիչ: 1915թ. խոշտանգվել և սպանվել է թուրքերի կողմից:

Մալեմեզյան Հովսեփ, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է Թուֆենքճյան վաճառատան գանձապահ, նաև Հնչակյան կուսակցության անդամ: Ձերբակալվել և սպանվել է 1915թ.:

Մանուկյան Պետրոս Թորոսի (Պեննե) ծնվել է 1881թ., Հապուսի (Հուսեյնիկ) գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է բժիշկ, նաև հնչակյան գործիչ: Ձերբակալվել և 1915թ. Կ.Պոլսում կախաղան է բարձրացվել 20 հնչակյան գործիչների հետ:

Ղազարոսյան (Թումաճանյան) Հավաս, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Ղևոնդյան Մելքոն, ծնվել է Հուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է Խարբերդի ֆրանսիական քոլեջի ավագ ուսուցիչ,նահատակվել է 1915թ.:

Ղազարոսյան Հակոբ, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:

Ղազարոսյան Նշան Հակոբի, ծնվել է 1872թ., Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, հնչակյան գործիչ, 1915թ. ձերբակալվել է թուրքերի կողմից և նահատակվել Մեզրեի բանտում:

Աչգպաշյան Արամ (Գրիգոր) Կարապետի, ծնվել է 1867թ., Արաբկիր քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հնչակյան գործիչ, իրավաբան, 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան է բարձրացվել թուրքերի կողմից:









Էջեր:   1  2

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am