Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin




Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտները

"ԵՍ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍԿԱՆԱԼ ՇԱՏ ԲԱՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԷԻՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ: ":
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2015 թվականի շրջանավարտ Թիմոթի Ուիլյամսի հետ:



Թիմը քաղաքական գիտություններ է ուսումնասիրել Մաննհայմի համալսարանում (Գերմանիա), համեմատական քաղաքագիտություն՝ Լոնդոնի քաղաքագիտության և տնտեսագիտության դպրոցում (Մեծ Բրիտանիա): Ներկայումս Գերմանիայի Մարբուրգի համալսարանի Հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող է և գրում է իր դոկտորական ատենախոսությունը ցեղասպանության մասնակցության միկրոդինամիկայի մասին Բեռլինի Բաց համալսարանում (Գերմանիա): Իր հետազոտությունների համար դոկտորական կրթաթոշակ է ստանում Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամից:

Թիմըթի Ուիլյամսը բրիտանացի գիտնական է, քաղաքագետ: Նրա աշխատանքներում շոշափվում են սոցիոլոգիայի, սոցիալական հոգեբանության, պատմության և նույնիսկ մարդաբանության ու քրեագիտության ոլորտները: Թիմըթի Ուիլյամսի հետազոտությունների կենտրոնում կոնֆլիկտային դինամիկայի և կոնֆլիկտների քաղաքական սոցիոլոգիայի թեմաներն են: Հիմնականում զբաղվել է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ մակրո և միկրո մակարդակներում: Նաև աշխատում է սոցիալական երևույթների ուսումնասիրության նորարարական մեթոդաբանական մոտեցումների ուղղությամբ: Ուսումնասիրություններ է կատարել Կամբոջայում, Հայաստանում և Թայլանդում: Ներգրավված է մի շարք միջազգային նախագծերում:




- Բարև, Թիմըթի: Ի՞նչ կարող եք պատմել Ձեր հետազոտության թեմայի մասին, և արդյոք այս ժամանակահատվածում ՀՑԹԻ-ում կատարած ուսումնասիրությունը օգնեց բարելավել Ձեր գիտելիքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

- Իմ հետազոտության ժամանակ ուսումնասիրում էի ցեղասպանությանը մասնակցած անհատների դրդապատճառները՝ հետամուտ լինելով իրագործման միկրոդինամիկային: Ես համախմբեցի սոցիալ-հոգեբանական, սոցիոլոգիական, քաղաքագիտական, քրեագիտական և մարդաբանական գրականությունը հոլոքոստի և 1994 թ. ռուանդայի ցեղասպանության նշանավոր պատմական դեպքերի ուսումնասիրությունների հետ և համադրեցի այս հետազոտությունը մեկ համապարփակ մոդելի մեջ, որի գլխավոր հարցադրումն էր՝ ինչու են մարդիկ մասնակցում ցեղասպանությանը: Այդ մոդելը բացահայտում է տարբեր դրդապատճառներ, հեշտացնող գործոններ և համատեքստային պայմաններ, որոնք միասին դրդում են մարդուն մասնակցել ոճրագործությանը: Ես արդեն փորձարկել եմ մոդելը Կամբոջայում` Կարմիր քխմերների նախկին կադրային աշխատակիցների հետ հարցազրույցներ անելով, և Հայաստանում` ուշադրություն դարձնելով ոճրագործների ցուցմունքներին:

Հետազոտության նպատակն է ապացուցել, թե արդյոք դրանք նմանատիպ դինամիկաներ են, որոնք դրդում են մարդկանց մասնակցել այդ շատ տարբեր իրավիճակներին:

Մինչ թանգարանում էի, կարող էի ուսումնասիրել որոշ աղբյուրներ իմ փորձարկումների մեջ՝ հասկանալու համար թուրք և քուրդ ոճրագործների դրդապատճառները Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն դինամիկան, որ ես կարողացա ուսումնասիրել ՀՑԹԻ-ում, իսկապես օգնեց և ցույց տվեց, որ այս ընթացքում եղել են նմանատիպ դրդապատճառներ, քանի որ դրանք առկա էին Հոլոքոստի ժամանակ, Ռուանդայում և Կամբոջայում:

- Արդյո՞ք այս ամիսն արդյունավետ էր Ձեզ համար:

- Այո՛, այս ամիսը բավականին արդյունավետ էր ինձ համար: Ես կարողացա շատ կարդալ և օգնեցի ինքս ինձ հասկանալ շատ բաներ Հայոց ցեղասպանության մասին, որոնք նախկինում անհայտ էին ինձ համար:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ որոշեցիք դիմել Լեմկինի գիտությանը:

- Ես հույս ունեի, որ կկարողանամ տեսնել թուրք կամ քուրդ ոճրագործների կողմից գրված բնագրերը Հայոց ցեղասպանության մասին` օրագրեր, հուշագրություններ, նամակներ կամ նման բաներ, սակայն, շուտով պարզ դարձավ, որ ՀՑԹԻ-ի արխիվում և նույնիսկ ուրիշ տեղերում չկան նման փաստաթղթեր: Թեև հիասթափեցնող էր, սակայն դա ինձ հնարավորություն տվեց ստեղծագործ լինել և մտածել այն մասին, թե էլ ինչ կարող է ինձ հետաքրքրել, որպեսզի ուսումնասիրեմ, փորձեմ ավելի լավ հասկանալ այն ժամանակվա դինամիկան այլ տեսանկյուններից, քան ի սկզբանե հույս ունեի:

- Ի՞նչ է տվել Ձեզ Լեմկինի ծրագիրը: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

- Ես կարողացա շատ բաներ ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև բացահայտել հետցեղասպանական կյանքը Հայաստանում: Մեծ պատիվ էր լինել Հայաստանում 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի սկզբում, և տեսնել, թե ինչպես է երկիրը կարողանում պայքարել նման ողբերգական պատմություն ունենալով: Դա մի ընկճող և խորապես հետաքրքիր փորձ էր:

- Եվ մի հարց, որ մենք տալիս ենք Լեմկինի ծրագրի բոլոր շրջանավարտներին. ի՞նչ կցանկանայիք փոխել այս ծրագրի մեջ:

- Ես զգացի, որ ամոթ էր, որ գրեթե ամբողջ ժամանակ աշխատում էի ձեռագիր մատյանների հետ՝ ընդամենը մեկ կամ երկու մարդկանց հետ փոխգործակցելով: Հաճելի կլիներ շփվել ՀՑԹԻ-ի աշխատակազմի հետ, որպեսզի բոլորն էլ իմանային, թե ես ինչ հետազոտություններ էի անում: Ես մյուսների հետ հեշտությամբ կապ կկազմակերպեի և կզգայի, որ կարողացել եմ մի բան էլ վերադարձնել ՀՑԹԻ-ի հետազոտական համայնքին:

- Շնորհակալություն, Թիմըթի:






© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am