Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թ. հունվարի 2-ը ներառյալ:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՓՈՓԵԼՈՎ 2023 Թ.



29.12.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝

1. Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ

ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները:

ՀՑԹԻ գիտաշխատողները ԵՊՀ-ում հանդիպում ունեցան ուսանողների հետ



21.12.2023

Դեկտեմբերի 19–ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը արդի մարտահրավերների առաջ» խորագրով։

Հանդիպմանը ՀՑԹԻ-ից հետևյալ թեմաներով մասնակցում էին՝
Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը, «Կրոնի դերը Հայոց ցեղասպանությունն իրագործելու մեջ. գործո՞ն, գործի՞ք...»,
ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը, «Հայոց ցեղասպանության պարբերական շարունակման դրսևորումները»,
Կրթական ծրագրերի պատասխանատու, կրտսեր գիտաշխատող Ինեսա Ստեփանյանը, «Կրթական ծրագրերի դերը Ցեղասպանության թեմայի իրազեկման և դասավանդման գործում»։

Նեպալի ԱԳ նախարար Նարայան Պրակաշ Սաուդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



15.12.2023

Նեպալի ԱԳ նախարար Նարայան Պրակաշ Սաուդի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Նեպալից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.12.2023

Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորությամբ դեկտեմբերի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Բոտսվանայի ԱԳ նախարար Լեմոգանգ Կվապեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



13.12.2023

Բոտսվանայի ԱԳ նախարար Լեմոգանգ Կվապեն դեկտեմբերի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



13.12.2023

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



12.12.2023

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին դեկտեմբերի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Պարոն Բերտրան Բուիքսին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հայաստանում Կոլումբիայի նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան



08.12.2023

Հայաստանում Կոլումբիայի նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա) դեկտեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:

Թանգարանում դեսպանին դիմավորել է և ցուցադրությունը ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:




Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.12.2023

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն դեկտեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Ժոֆրուա Դիդիեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Արաբկիրցի Հովհաննես Ջաղացպանյանի հուշագրությունը



05.12.2023

Հովհաննես Գրիգորի Ջաղացպանյանը ծնվել է 1880 թ. մարտի 17-ին Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքում ատաղձագործ Գրիգորի ընտանիքում։ Ընտանիքի երեխաներից ավագն էր, ուներ երեք եղբայր և մեկ քույր: Ականատես է եղել ինչպես համիդյան, այնպես էլ 1915 թ. կոտորածներին։ Որոշ ժամանակ եղել է բանտարկված, ապա հաստատվել Սիրիայում, տեղափոխվել Ֆրանսիա՝ Մարսել, և ի վերջո հանգրվանել Խորհրդային Հայաստանում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արաբկիրում ողբերգական իրադարձությունները սկսվում են 1915 թ. ապրիլի վերջին, երբ թուրքական իշխանությունները ձերբակալում են տեղի հայ երիտասարդներին և հեղինակություն ունեցող մարդկանց։ Դրան հետևում է մնացած տղամարդկանց ձերբակալությունը, ինչպես նաև անպաշտպան մնացածների նկատմամբ բռնությունները։ Բազմաթիվ մարդկանց խումբ-խումբ տեղահանելով՝ կոտորում են։ Թուրքական իշխանությունները մնացած բնակչությանը՝ կազմված կանանցից ու երեխաներից, տարագրում են հուլիսին:

ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը մասնակցել է Աթենքում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի



02.12.2023

Ս. թ. նոյեմբերի 2-3–ին Հունաստանի Աթենք քաղաքում կայացել է «Հայեր և հրեաներ. Ցեղասպանության տրավմատիկ բեկվածքները» (“Armenians and Jews: The Traumatic Ruptures of Genocides”) խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել և զեկուցումով է հանդես եկել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Ռոբերտ Թաթոյանը։

ՀՑԹԻ աշխատակցի ներկայացրած «Հայոց ցեղասպանության հետևանքով արևմտահայության կրած մարդկային և նյութական կորուստները վիճակագրելու ուղղությամբ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի աշխատանքները 1919-21 թվականներին» (Activities of the Constantinople Armenian Patriarchate in 1919-1921 aimed at statistical counting of human and material losses suffered by the Ottoman Armenians as a result of the Armenian Genocide) թեմայով ուսումնասիրությունը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել գիտաժողովի մասնակիցների կողմից։

Գիտաժողովը կազմակերպվել էր Աթենքի համալսարանի (University of Athens), Աթենքում ֆրանսիական դպրոցի (École française d’Athènes) և Աթենքի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (Institute of International Relations) համատեղ ջանքերով:


Այսուհետ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի Տեսողական պատմության արխիվի հարուստ հավաքածուն հասանելի է հայաստանյան գիտնականների համար



01.12.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի (University of Southern California, on behalf of its USC Shoah Foundation – The Institute for Visual History and Education (USC SF) միջև 2021 թ. հոկտեմբերին կնքված փոխգործակցության շրջանակներում Շոա հիմնադրամն իր Տեսողական պատմության արխիվից (USC SF Visual History Archive) ազատ օգտվելու իրավունք է տրամադրել ՀՑԹԻ-ին և վերջինիս ճանաչվել է որպես իր Հավաքածուների գործընկեր (Collection Partner):

Այսուհետ ՀՑԹԻ-ի աշխատակիցներն առանց սահմանափակումների կարող են օգտվել Շոա հիմնադրամի հարուստ արխիվից, որտեղ հավաքված են ինչպես Հայոց ցեղասպանությունը այնպես էլ այլ ցեղասպանություններն ու զանգվածային կոտրածները վերապրածների հազարավոր տեսաձայնագրություններ: Այս արխիվի մեջ է մտնում նաև երջանկահիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունների հավաքածուն (Հայոց ցեղասպանությունը վերապրածների ավելի քան 1000 տեսաձայնագրություններ), որը նրա առաջարկով և համաձայնությամբ, ամբողջական վերականգնումից և թվայնացումից հետո տրամադրվելու է նաև ՀՑԹԻ-ին:

ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալ, 2016-2019 թթ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.11.2023

ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալ, 2016-2019 թթ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նոյեմբերի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ապա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



29.11.2023

Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ապա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀՑԹԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԸ



25.11.2023

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել թվով 27 անուն սարք:

Իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի արդիական տեխնիկական միջոցներով վերազինմանը, թույլ կտա.

Ա. Նորովի խթանել բանավոր պատմությունների (Oral History) ենթագիտակարգը:

Տարագրության հուշեր
էրզրումցի Հայկանուշ Մաքինաճեան-Ահարոնեան



23.11.2023

ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Հայկանուշ Մաքինաճեան-Ահարոնեանի (Էրզրում 1898-1963 Բաղդադ) հուշագրությունն արժեքավոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության տարբեր դրվագների ուսումնասիրման առումով: «Տարագրութեան յուշեր. Էրզրում – Մուսուլ» վերնագրով հուշագրությունը թեև ծավալուն չէ (86 էջ), սակայն եզակի է Էրզրումի և շրջակայքի հայության տեղահանության, կոտորածների, կանանց ու երեխաների առևանգումների, բռնության դեպքերի ուսումնասիրման առումով:

Հուշագիրը՝ Հայկանուշ Խաչատուրի Մաքինաճեան-Ահարոնեանը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից էր, ընտանիքի վեց զավակներից մեկը: 17 տարեկան էր, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը և տեղահանության մի քանի ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից կորցրեց ընտանիքի բոլոր անդամներին:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.11.2023

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին նոյեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:


Հայոց ցեղասպանությունը մեր նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն է...
Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.11.2023

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Իրաքի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև Հիշողության պուրակում պարոն Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը տնկեց արծաթափայլ եղևնի:

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



21.11.2023

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Պարոն Նիլս Անենը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին:

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



20.11.2023

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի կողմից 2001 թ.-ի հունվարին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի զեկուցող, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակ Ֆրանսուա Ռոշեբլուանը, Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Կոտչյանը և այլք:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՖԱՅԵԶ ԷԼ-ՂՈՒՍԵՅՆ
Ծննդյան 140-ամյակի կապակցությամբ



18.11.2023

Հայոց ցեղասպանության վերաբերյալ արաբալեզու սկզբնաղբյուրների շարքում առանձնահատուկ դեր ունեն Սիրիայի Հաուրանի շրջանի բեդվին Սալլութ ցեղի առաջնորդի որդի, փաստաբան Ֆայեզ Էլ-Ղուսեյնի (1883–1968) վկայությունները, որոնք ծանրակշիռ են ոչ միայն փաստերի ներկայացմամբ, այլ նաև երիտթուրքական կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության պատճառների ուսումնասիրության, հայերին սպանելու ձևերի ու մեթոդների, ինչպես նաև մի շարք կարևոր այլ հանգամանքների լուսաբանման առումով:

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Ֆայեզ Էլ-Ղուսեյնը երեքուկես տարի եղել է Խարբերդ նահանգի Մալաթիայի գավառի Քյախթայի գավառակի կառավարիչ (կայմակամ), այնուհետև փաստաբանական գործունեություն է ծավալել Դամասկոսում, որպես Հաուրանի ներկայացուցիչ ընտրվել է տեղի Գլխավոր խորհրդի (Խորհրդարան), ապա նույն խորհրդի հանձնաժողովի անդամ:

1915 թ. հուլիսին Ֆայեզ Էլ-Ղուսեյնը Դամասկոսում Ջեմալ փաշայի հրամանով ձերբակալվել է հակաթուրքական քարոզչության մեղադրանքով, սակայն նախանշված աքսորավայր՝ Էրզրում, չի հասել, հարկադրաբար մնացել է Դիարբեքիրում մինչև 1916 թ. փետրվար ամիսը, որտեղից դիմել է փախուստի: Մեծ դժվարություններով հասել է Դեր Զոր, ապա՝ Բասրա, որտեղից էլ՝ Հնդկաստան։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



17.11.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:




Լույս է տեսել «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ռուսերեն թարգմանությունը



15.11.2023

Օրերս լույս է տեսել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ռուսերեն թարգմանությունը (բնագիր անգլերենից):

Ինչպես 2020 թ. լույս տեսած գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները, այնպես էլ ռուսերեն տարբերակը հրատարակվել է «Ավրորա» հիմնադրամի աջակցությամբ, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի գաղափարի հիմքում հենց Ավրորա Մարդիգանյանի վերապրումի և պայքարի պատմությունն է:

Գրքի ռուսերեն թարգմանությունն իրականացվել է անգլերեն բնօրինակից: Անգլերենից ռուսերեն գիրքը թարգմանել է Հայկուհի Բաբաջանյանը, խմբագրել` Լարիսա Շաբանովան: Այս հրատարակությունը համալրված է նաև ընդարձակ, մասնագիտական առաջաբանով (ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի) և ծանոթագրություններով (ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի և ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի):

Հուշագիր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ամերիկայի Հայ իրավաբանական միության միջև



14.11.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association/ՀԻՄ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է կառուցողական և բազմակողմ համագործակցության առաջին հնգամյակի մեկնարկը: Արցախի հայ բնակչությանն իր բնօրրանից բռնի տեղահանության և վերսկսված հանցագործությունների համատեքստում այս համագործակցությունը կծառայի որպես հայ ժողովրդի գոյաբանական խնդիրները բարձրաձայնելու միասնական գործիք և շահերի պաշտպանությունն ամրապնդող հիմք:

ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը բարձր է գնահատել «այս իսկապես բովանդակալից համագործակցության հաստատումը», որը կհամատեղի երկու կազմակերպությունների աշխատանքը և կխթանի կրթաթոշակային ու հետազոտական նախաձեռնությունները հայ և օտարազգի հետազոտողների համար:

Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (DAIA - Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



10.11.2023

Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (DAIA - Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցը և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնը նոյեմբերի 10-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.11.2023

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Տիկին Անալենա Բերբոքը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



02.11.2023

Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Գիտաշխատողի թափուր հաստիքների համար մրցույթ ՀՑԹԻ-ում



02.11.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատողի թափուր հաստիքների համար մրցույթ:

Հայտատուներին ներկայացվող պահանջներն են.
1. Առնվազն մագիստրոսի գիտական աստիճան ցեղասպանագիտության, իրավունքի, պատմության, արևելագիտության և հարակից այլ բնագավառներում:
2. Բանավոր և գրավոր անգլերենի լավ իմացություն:

Ադրբեջաներենի իմացությունը և գիտական հոդված(ներ)ի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



26.10.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Տեղի ունեցավ Ժյուլիեն Զարիֆյանի «ԱՄՆ-Ը ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ» խորագրով դասախոսությունը



26.10.2023

Հոկտեմբերի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ֆրանսիայի Պուատիեի համալսարանի ԱՄՆ պատմության և քաղաքակրթության պրոֆեսոր, Ֆրանսիայի համալսարանական ինստիտուտի անդամ Ժյուլիեն Զարիֆյանի «ԱՄՆ-Ը ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ» խորագրով դասախոսությունը:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Նա նախ համառոտ ներկայացրեց Ժյուլիեն Զարիֆյանին, որը Ֆրանսիայի Պուատիեի համալսարանի ԱՄՆ պատմության և քաղաքակրթության պրոֆեսոր է, Ֆրանսիայի համալսարանական ինստիտուտի անդամ (2020-2025 թթ.):


ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



25.10.2023

ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հոկտեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



25.10.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



20.10.2023

ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրները հոկտեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



19.10.2023

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԵՏ



11.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում ՀՑԹԻ ողջ անձնակազմը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՑԹԻ արդեն նախկին տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ, ում պաշտոնավարման հնգամյա ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 5-ին:

Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց բոլորին անցած հինգ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով, որ ավարտելով տնօրենի պաշտոնավարումը՝ հետայսու կենտրոնանալու է գիտական աշխատանքի վրա՝ շարունակելով գործունեությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում (որպես գլխավոր գիտաշխատող) և ՀՑԹԻ-ում (որպես բաժնի վարիչ ոչ լրիվ դրույքով): Իրենց շնորհակալության և երախտիքի խոսքերն ասացին նաև ՀՑԹԻ աշխատակիցները՝ կարևորելով այն նվաճումները, որոնք ՀՑԹԻ-ն ունեցավ իր գործունեության բոլոր ոլորտներում վերջին հինգ տարիների ընթացքում, բարձր գնահատելով մարդկային և աշխատանքային հարաբերություններում Հարություն Մարությանի ցուցաբերած արժանիքները՝ վերջինիս մաղթելով գիտական նորանոր ձեռքբերումներ:

Միջազգային հրամանատարաշտաբային վարժանք ՀՑԹԻ-ում



11.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՑԹԻ-ում «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջազգային հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցում էին փրկարարներ 7 երկրից:

Ըստ սցենարի՝ Հայոց ցեղասպանության թանգարանը տուժել էր երկրաշարժից և պետք էր տարհանել ու առաջին բժշկական օգնություն տրամադրել թանգարանում գտնվող այցելուներին, և երկրորդ՝ տարհանել թանգարանային առարկաները հրշեջ-փրկարարական ջոկատի և վերապատրաստում անցած թանգարանի աշխատակիցների կողմից:


ՎԱՐԺԱՆՔ ՀՑԹԻ-ՈՒՄ



07.10.2023

Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ 2023 թ. հոկտեմբերի 9-ից 13-ը «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքում անցկացնելու է միջազգային հրամանատարաշտաբային վարժանք:

Ըստ սցենարի՝ երկրաշարժից «տուժելու է» նաև պատմամշակութային երկու հուշարձան՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:



Բեթղեհեմի քաղաքապետ Հաննա Հանանիան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.10.2023

Բեթղեհեմի քաղաքապետ Հաննա Հանանիայի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիեն



06.10.2023

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Քենթրբերիի արքեպիսկոպոս Վերապատվելի Ջաստին Վելբին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



05.10.2023

Անգլիկան եկեղեցու Քենթրբերիի արքեպիսկոպոս Վերապատվելի Ջաստին Վելբիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.10.2023

Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յաապ Ֆրեդերիկսի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.10.2023

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելեց հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.09.2023

Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.09.2023

Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀՀ-ում Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ դե Մույնքն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.09.2023

Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ դե Մույնքը սեպտեմբերի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Դեսպան Էրիկ դե Մույնքը ծաղիկներ են դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



27.09.2023

Ինն ամիս տևած շրջափակումից հետո, որը նպատակ էր հետապնդում հյուծման միջոցով ցեղասպանության ենթարկելու արցախահայությանը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն անցավ ֆիզիկական բնաջնջման փուլին:

Լայնածավալ ռազմական հարձակման արդյունքում, որն ուղեկցվում էր հայատյացության ակնհայտ դրսևորումներով, դաժանություններով և բռնություններով, սպանվեցին հարյուրավոր արցախցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստեղծված իրավիճակում ֆիզիկական բնաջնջման անմիջական սպառնալիքի պայմաններում մնացած արցախահայությունն իր հայրենիքից ենթարկվեց բռնի տեղահանման:

Արցախյան հիմնահարցը եղել է ՀՑԹԻ հետազոտական և հանրահռչակման գործունեության առանցքում։ Օգտագործելով հուշահամալիրի տարածքում Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի հայերի կոտորածներին նվիրված խաչքարերի և արցախյան գոյամարտի ընթացքում զոհված հերոսների գերեզմանների առկայության հանգամանքը՝ դեռևս 2018 թ. աշնանից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պաշտոնական բոլոր պատվիրակություններին ներկայացվում է արցախյան հիմնահարցը՝ զուգահեռներ տանելով Թուրքիայի և Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությունների միջև:

2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՑԹԻ-ում բացվեց «Արցախի, Նախիջևանի, Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության» բաժինը: Բաժնի աշխատակիցների ուժերով հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում (WOS, Scopus) թեմայի առնչությամբ տպագրվում են գիտական հոդվածներ:

ՀՑԹԻ անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies»-ի պարբերականի հատուկ համար թողարկվեց՝ նվիրված բացառապես արցախյան հիմնահարցին, որը տրամադրվում է շահագրգիռ կազմակերպություններին և Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պաշտոնական պատվիրակությունների անդամներին:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յաապ Ֆրեդերիկսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



26.09.2023

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յաապ Ֆրեդերիկսը սեպտեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



25.09.2023

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Տիկին Սամանթա Փաուերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.09.2023

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը, որը գլխավորում էր ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը, սեպտեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանը ներկայացրել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտները և Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.09.2023

Սեպտեմբերի 22-ին Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Փրկե՛լ Արցախը



21.09.2023

1948 թ․ դեկտեմբերի 9-ին միջազգային հանրությունը որոշում կայացրեց ՈՉ ասել ցեղասպանության հանցագործությանը։ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան» (Ցեղասպանության մասին կոնվենցիա) մինչ օրս ստորագրել ու վավերացրել են 153 պետություններ, որոնք ցեղասպանական գործողությունները քրեականացնելու հետ մեկտեղ պարտավորություն են ստանձնել նախևառաջ կանխարգելելու, և հետո միայն՝ պատժելու ցեղասպանություն հանցագործությունը։

Ցեղասպանության մասին կոնվենցիայի առաջին հոդվածում ասվում է, որ «Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար»:

«Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի կիրառման հետ կապված (Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնտենեգրոյի) Արդարադատության միջազգային դատարանի վճռում նշվում է, որ մասնակից պետությունները «չպետք է սպասեն մինչև ցեղասպանության իրագործումը», բացատրելով պետության պարտավորությունը, որն է՝ «գործողության կատարումը կանխելը կամ կանխարգելելու փորձը»:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Ջերրի Պիլեյն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



20.09.2023

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ուղեկցությամբ:

ԵՀԽ գլխավոր քարտուղարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:





Նիսի փոխքաղաքապետ Անտոնի Բորեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



19.09.2023

Նիսի փոխքաղաքապետ գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:


Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



19.09.2023

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի և արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



18.09.2023

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը: «Այս թեմայով գիտաժողով հայակական իրականության մեջ առաջին անգամ է իրականացվում: Ցավոք, անցյալում տեղի ունեցած իրադարձությունները այժմ էլ արդիական են և այսօրեական: Այն ինչ կատարվում է ներկայումս Արցախում մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանության տարիներին համակենտրոնացման ճամբարներում հայերին բաժին հասած ճակատագիրը: Սակայն մենք հույս ունենք, որ արցախահայությունը չի արժանանա սեփական հողում ցեղասպանվելու ճակատագրին»,– նշեց նա: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը:

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ․ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ» խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ցուցադրության կազմակերպման խորհրդատու, ՀԳՊԱ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարչության ամբիոնի վարիչ, դոցենտ, արվեստագիտության թեկնածու Վահե Գասպարյանը, հայտնի նկարիչներ և այլք:

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



16.09.2023

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցները սեպտեմբերի 16-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

1918 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ. ԲԱՔՎԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐ-105



16.09.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «1918 թ. սեպտեմբեր. Բաքվի հայության կոտորածներ-105» խորագրով միջոցառումը:

Նախ ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտ. Հարություն Մարությանը: Նա ներկայացրեց օրվա բանախոսներին, ապա, անդրադառնալով թեմային՝ զուգահեռներ անցկացրեց այսօր Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետ:

Առաջինը ելույթ ունեցավ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանը, որը ներկայացրեց «Պանթուրքիզմի առաջին արշավանքի փորձը Բաքվում 1918 թ. մարտին» թեմայով բանախոսությունը: Վահան Մելիքյանն անդրադարձավ 1918 թ. Բաքվի մարտյան և սեպտեմբերյան ջարդերին և դրանցում երիտթուրքերի դերակատարության հարցերին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



14.09.2023

2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա «ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան քսան գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Սիրիայից:

Նույն օրը՝ ժամը 12:15-ին, տեղի կունենա «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ․ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ» խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը:

Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.09.2023

Իտալիայի նախկին վարչապետ (1996-1998, 2006-2008), Եվրահանձնաժողովի նախկին նախագահ (1999-2004) Ռոմանո Պրոդին սեպտեմբերի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.09.2023

Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հայ ցեղասպանագիտության երախտավորները. Երվանդ Սարգսյան
Ծննդյան 110-ամյակի կապակցությամբ



13.09.2023

ՀՑԹԻ-ն մեկնարկում է նոր շարք, որի նպատակն է ընթերցողներին ներկայացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղված և հայ ցեղասպանագիտության ակունքներում կանգնած հայաստանցի գիտնականների գործունեությունը և նրանց ունեցած դերը հայ ցեղասպանագիտության ձևավորման և զարգացման գործում: Այս շարքում առաջինը ներկայացնում ենք պատմաբան, արևելագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Սարգսյանին (1913-2010), ում ծննդյան 110-ամյակը լրանում է այսօր: Խորհրդային ժամանակաշրջանում նա առաջիններից էր, որը չնայած թեմայի նկատմամբ իշխանությունների պարտադրած լռության քաղաքականությանը, ուսումնասիրել և հրատարակել է գրքեր Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության վարած ցեղասպան քաղաքականության, դրան սպասարկող տնտեսական և հողային քաղաքականության, հասարակական-տնտեսական խնդիրների, քեմալական շարժման, թուրքական նվաճողական քաղաքականությանը, հայ-թուրքական և խորհրդա-թուրքական հարաբերությունների մասին։ Նա առաջիններից էր նաև, որը սկսեց ուսումնասիրել Հայաստանի և հայոց պատմության նենգափոխումը թուրքական պատմագրության մեջ՝ ներկայացնելով դրանց հակագիտական էությունը: Երվանդ Սարգսյանը թողել է հարուստ գիտական ժառանգություն, առանցքային դեր է ունեցել հայ թուրքագիտական դպրոցի ձևավորման գործում:

Պրոֆեսոր Երվանդ Սարգսյանը ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 13-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, այնուհետև տեղափոխվել է Բաքու, որն այն ժամանակ հայկական կապիտալի կենտրոններից էր: Այստեղ ստացել է միջնակարգ կրթությունը: Սարգսյանի հայրն էլ ժամանակին աշխատել է Բաքվի հանքերում և սպանվել Բաքվի 1918 թ. սեպտեմբերյան ջարդի օրերին: Հոր սպանությունը ծանր ազդեցություն է ունեցել փոքրիկ Երվանդի վրա և ուղենշել նրա մասնագիտության ընտրությունը:

ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատրյանի և Նարինե Մարգարյանի համահեղինակած հոդվածը "Journal of Genocide Research" հեղինակավոր ամսագրում



09.09.2023

Journal of Genocide Research հեղինակավոր ամսագրում (Impact Factor 1.5, 1 Quartile) լույս է տեսել ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատրյանի և Նարինե Մարգարյանի համահեղինակած “In the Beautiful Heaven, a Golden Cage: Race, Identity and Memory in Turkification of Armenian Children in State Orphanages during the Armenian Genocide” հոդվածը:

Հոդվածը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ընթացքում որոշ հայ երեխաների բռնի տեղափոխման և պետական որբանոցներում ձուլման գործընթացը: Հարցը դիտարկվում է թուրքական ռասայական ազգայնականության համատեքստում՝ լույս սփռելով Հայոց ցեղասպանության ընթացքում ձուլման քաղաքականության գաղափարական հիմքերի վրա:

Հիմնվելով բռնի տեղափոխված երեխաների հրատարակված և անտիպ հուշագրությունների վրա՝ հոդվածն ուսումնասիրում է պետական որբանոցներում գործադրված թուրքացման մեթոդները՝ շեշտադրելով նաև այդ գործընթացին դիմադրելու հայ երեխաների փորձերը:

Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները
Լեմկինի ինստիտուտի զեկույցը



06.09.2023

2023 թ. սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 126 էջանոց զեկույց՝ “Risk Factors and Indicators of the Crime of Genocide in the Republic of Artsakh: Applying the UN Framework of Analysis for Atrocity Crimes to the Nagorno-Karabakh Conflict” [Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները. ոճրագործությունների վերլուծության ՄԱԿ-ի մեխանիզմի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում] վերնագրով։

Զեկույցում ներկայացվում են փաստեր, որոնց համաձայն՝ ցեղասպանության հանցագործությունն արդեն իսկ անխուսափելի է, որը շրջափակման միջոցով իրագործվում է Արցախում. այն համապատասխանում է 1948թ. Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի հետևյալ երկու դրույթներին։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԵՏ ՀՆԳԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ



05.09.2023

– Պրն Մարության, շուրջ հինգ տարի առաջ՝ 2018 թ. սեպտեմբերի 14-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ընտրվեցիք հիմնադրամի տնօրեն, իսկ հոկտեմբերի 4-ից անցաք պարտականությունների կատարմանը։ Փորձենք այս հարցազրույցով հանգամանորեն անդրադառնալ անցած տարիների ընթացքում Ձեր ղեկավարությամբ ՀՑԹԻ-ում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և բացթողումներին, արվածին ու արվելիքին։

– Շատ լավ։ Հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացրել եմ թանգարան-ինստիտուտի զարգացման իմ տեսլականը (առկա է ՀՑԹԻ կայքում) և տնօրեն եղած ժամանակ փորձել կետ առ կետ իրականացնել դրանում առաջ քաշված դրույթները։ Հընթացս առաջ էին գալիս նոր խնդիրներ՝ ինչպես բարդ, նույնպես և աշխատանքային կարգով լուծման ենթակա, և անձնակազմի հետ փորձում էինք դրանք նույնպես հաղթահարել։

Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.09.2023

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության կազմում Արցախին հումանիտար օգնություն հասցնելու համար Հայաստան ժամանած Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանն օգոստոսի 31-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նրան դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ



01.09.2023

2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական (2004-2007), մարդու իրավունքների պրոֆեսոր, իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող (2010-2016) Խուան Մենդեզը ներկայացրել է ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ստեղծված հանգամանքներում, կարծում եմ, որ վերոշարադրված փաստերը բավարար հիմք են միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնում է [ցեղասպանական վտանգ]՝ «լուրջ մարմնական կամ հոգեկան վնասի պատճառում խմբի անդամներին» (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ պարբերություն):

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան



30.08.2023

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում էր քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան, օգոստոսի 29-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:

Պատվիրակության կազմում կային Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներ:

Հյուրերը ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.08.2023

Պաշտոնական այցով Հայաստանում ժամանած Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:


Ասորիների ցեղասպանությանը նվիրված հիշատակի շաբաթ



15.08.2023

Այս տարի առաջին անգամ ՀՑԹԻ նախաձեռնությամբ օգոստոսի 7–ից 11–ը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում կազմակերպված Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք: Մինչ այս նման միջոցառումների շարքեր իրականացվել էին Հոլոքոստի և Հույների ցեղասպանության հիշատակի առթիվ:

Օգոստոսի 7-ին Երևանում գտնվող ասորիների ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ Ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի: Հայաստանի ասորական համայնքի անդամների հետ միասին ներկա էր նաև ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, և այլք։


Ասորիների ցեղասպանությունը.
Հիշատակի օրը և Ռ. Լեմկինի անդրադարձը



12.08.2023

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանական քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:

Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, որը պաշտոնապես հայտարարվել է ասորի նահատակների օր 1970 թ.: 1933 թ. հենց այդ օրը Իրաքի հյուսիսում գտնվող Սիմել քրդաբնակ գյուղում, որը 1915 թ. վերաբնակեցվել էր փախստականներով, տեղի ունեցավ ասորիների զանգվածային կոտորած:

Ըստ որոշ հետազոտողների, միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրվեցին 3000 ասորիներ։ Շրջակայքի շուրջ 100 ասորական գյուղեր ոչնչացվեցին ու թալանվեցին, 6000 ասորի տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին, իսկ տասնյակ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.08.2023

Համահայկական 8-րդ խաղերի շուրջ 6500 մասնակից օգոստոսի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մասնակիցների հետ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, տեղակալներ Ռոլանդ Շառոյանը, Ստեփան Դեր–Բեդրոսյանը և գործկոմի այլ անդամներ։ Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:

ՀՀ նախագահի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի անունից ծաղկեպսակներ դրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Համահայկական 8-րդ խաղերի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին



11.08.2023

Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս և ցեղասպանության հարցերով փորձագետներս, գրում ենք ձեզ մեծ հրատապությամբ և մտահոգությամբ Արցախի Հանրապետությունում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ցեղասպանության հնարավորության վերաբերյալ: Որպես գիտնականներ, որոնք խորապես ներգրավված են ցեղասպանության ուսումնասիրությամբ, մենք պատմության ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, եւ ջանասիրորեն վերլուծում ենք անցյալի և ներկա վայրագությունները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանությունները: Ներկայումս մենք խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով։ Ռիսկի ամենակարևոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։

2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչությանն արտաքին աշխարհին կապող միակ փրկօղակը, ապօրինի շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս տագնապալի իրավիճակը կրիտիկական դարձավ 2023 թվականի հունիսի 15-ին, երբ Ադրբեջանը փակեց այս կենսական ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը և նրա 120,000 բնակիչներին հասցնելով պաշարման վիճակի։ Վերջին երկու ամիսների ընթացքում Արցախը բռնի կերպով զրկվել է առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և այլ կարևոր ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունից։

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.08.2023

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան ժամանած հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինը և Դեմյան Մերֆին օգոստոսի 9-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված շաբաթ



09.08.2023

Օգոստոս 7-ը ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի հետ միասին Օսմանյան պետության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան նաև կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունները՝ օսմանահպատակ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները: Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք:

2007 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հույների և ասորիների կոտորածները որակեց որպես Ցեղասպանություն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից



09.08.2023

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։

Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ցեղասպանության արխետիպն է՝ կյանքի այնպիսի պայմանների պարտադրումը, որոնք կանխամտածված հանգեցնում են խմբի ոչնչացմանը: Այն փակում է ողբերգական շրջանակը, քանի որ «1915թ. թուրք ղեկավարների կողմից հայերի նկատմամբ գործածը կյանքի պայմանների միտումնավոր ստեղծման ցեղասպանական դրույթի օրինակ է»:


Սին հակասություն կամ կեղծ երկընտրանք. տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի կիրառումը Արցախի պարագայում



08.08.2023

Արցախի/Լեռնային Ղարաբաղի պարագայում մշտապես կիրառվում են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները։ Դրանք միջազգային իրավունքի այն երկու սկզբունքներն են, որոնք բազմաթիվ քննարկումների տեղիք են տալիս ենթադրյալ հակասության պատճառով։ Մինչդեռ տարածքային ամբողջականությունը վերաբերում է անկախ պետության տարածքի պաշտպանությանը այլ պետությունների ագրեսիայից, իսկ ինքնորոշումը սահմանվում է որպես ազգերի/ժողովուրդների իրավունք՝ իրենց ինքնիշխանությունն ու քաղաքական կարգավիճակն ազատորեն հաստատելու՝ առանց արտաքին պարտադրանքի կամ միջամտության: Այսպիսով, տարածքային ամբողջականությունը սերտորեն կապված է անկախ ինքնիշխան պետությունների միջպետական հարաբերությունների հիմնական կարգի հետ, մինչդեռ ինքնորոշումը մարդու հիմնարար իրավունք է և վերաբերում է պետության և ազգի/ժողովրդի հարաբերություններին։

Տարածքային ամբողջականության սկզբունքը

Տարածքային ամբողջականության սկզբունքի (uti possidetis) ժամանակակից ըմբռնումը կապվում է 1648 թ. Վեստֆալյան պայմանագրի հետ: Պետության տարածքը համարվում էր պետության անվտանգությունն ու հարստությունը որոշող հիմնական գործոնը։ Սկզբունքը ներառված էր Ազգերի լիգայի կանոնադրության 10-րդ հոդվածում, որով Լիգայի անդամները «պարտավորվում էին հարգել և պաշտպանել Լիգայի բոլոր անդամների տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող քաղաքական անկախությունը արտաքին ագրեսիայից»:

ՀՑԹԻ-ի վերջին ձեռքբերումները



05.08.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստուտն օրերս էլեկտրոնային տարբերակով ստացել է այնթապցի Հասրջյան (Հասըրճեան) գերդաստանի մասին պատմող տարաբնույթ նյութեր, որոնք խնամքով հավաքել, մշակել և մեզ է փոխանցել Սիմոն Հասրջյանը:

Տարիներ առաջ պրն Հասրջյանը տիկնոջ՝ Մարալի հետ միասին ձեռնամուխ է եղել իր գերդաստանի պատմության փաստագրման գործին և հետևողական հավաքչական աշխատանքի արդյունքում ի մի է բերել Հասրջյան ընտանիքի պատմությունը՝ սկսած 1830-ական թթ.-ից մինչև մեր օրերը: Դրանք լուսանկարներ են, փաստաթղթեր, ձեռագիր հուշագրություններ, ձայնագրություններ, տոհմածառ և այլն, որոնք արժեքավոր տեղեկություն են պարունակում Հայոց ցեղասպանության, Այնթապի հերոսամարտի, Հալեպում և այլ վայրերում հայ գաղթականների կյանքի մասին:

Ծառատունկ` ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Հակոբ և Պայծառ Բուրուջյանների



04.08.2023

Այս տարվա հուլիս ամսին ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին (մանրամասն տես` http://www.genocide-museum.am/arm/18.07.23.php) մասնակցած Ռիջինա Բուրուջյան-Օդիշուի խնդրանքով և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի համաձայնությամբ օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության պուրակին հարակից տարածքում տնկվեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Հակոբ և Պայծառ Բուրուջյանների (Hagop and Beizar Bouroudjian):

Ծառատունկին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել Հակոբ և Պայծառ Բուրուջյանի ժառանգները՝ թոռները, ծոռները և այլք: ԱՄՆ-ի Լիբերթվիլ քաղաքի ավագ դպրոցի ուսուցիչ Ռիջինա Բուրուջյան-Օդիշուն իր խոսքում նշեց, որ անչափ ուրախ է և հուզված խորհրդանշական այս ծառատունկի կապակցությամբ: «Այսօր այստեղ մենք հիշում և հիշատակում ենք մեր պապիկին ու տատիկին, որոնք անցնելով ցեղասպանության արհավիրքով փրկվել են և վերապրել: Մենք այստեղ ենք ոչ թե որպես Հայոց ցեղասպանության զոհի ժառանգներ, այլ պայքարած և ցեղասպանությունը վերապրած Հակոբ և Պայծառ Բուրուջյանների ժառանգներ»:

Հակոբ և Պայծառ Բուրուջյանները ապրել են Տիգրանակերտում (Դիարբեքիր): Հայոց ցեղասպանության տարիներին նրանց հարազատները դաժանաբար սպանվել են: Պայծառն ու նրա մայրը՝ Սառան, բռնագաղթի ճանապարհի վաճառվել են մի թուրք ընտանիքի, որտեղ նրանց խոշտանգել են: Անընդհատ ծեծի արդյունքում Պայծառը կորցրել է լսողությունը:

Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի «1895-1896 թթ. Հայաստանի դեպքերը և հայր Սալվատորե Լիլլիի սպանությունը» գրքի շնորհանդեսը ՀՑԹԻ-ում



03.08.2023

Օգոստոսի 1-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի «1895-1896 թթ. Հայաստանի դեպքերը և հայր Սալվատորե Լիլլիի սպանությունը» գրքի շնորհանդեսը:

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ապա նշեց. «Անցյալ տարի՝ հունիս ամսին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից արխիվային պահպանության համար ստացավ նյութերի տրցակ՝ բաղկացած հիմնականում իտալերեն փաստաթղթերից: Ինչպես հաղորդվում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության ուղարկած կից գրության մեջ, արխիվային նյութերն Իտալիայում ՀՀ դեսպան տիկին Ծովինար Համբարձումյանին է հանձնել իտալաարաբական «Ասադակահ» ընկերության հիմնադիր պրն Թալալ Խրաիսը: Սույն արխիվային նյութերը ծագումով իտալացի Սալվատորե Լիլլիին՝ ֆրանցիսկյան վանական, մարտիրոսության հանգամանքները քննելու և ապա՝ Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգը դասելու համար հավաքված պատմական փաստաթղթերի փաթեթ է: Իսկ այսօր ուրախ ենք հյուրընկալել Սիրանուշ Կուարանտային և Կարլո Կոպպոլային, որոնք կներկայացնեն իրենց հեղինակած 1895-1896 թթ. համիդյան ջարդերի և հայր Սալվատորե Լիլլիի սպանության մասին պատմող գիրքը»:

Մամուլի հաղորդագրություն



01.08.2023

2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։

Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։ Մասնավորապես, զեկույցը մանրամասն վերլուծում է Ադրբեջանի և իր ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային և լուրջ խախտումները՝ հիմնված էթնիկ ծագման վրա։ Զեկույցում հիմնավորվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն՝ մասնավորապես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության։

ՀՑԹԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ



01.08.2023

Դեռևս անցյալ տարի լրագրող, թուրքագետ Հայկարամ Նահապետյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնել էր 1942 թ. լույս տեսած ամերիկացի լրագրող Լուի Լոխների “What About Germany?” գիրքը, որի երկրորդ էջում մեջբերված է Հիտլերի հայտնի խոսքը. «… Եվ ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Այս տարի ևս Հայկարամ Նահապետյանը հյուրընկալվել էր ՀՑԹԻ-ում՝ իր հետ բերելով արժեքավոր նյութեր, որոնք ևս հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանին: ՀՑԹԻ գրադարանը հարստացավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի անգլերեն առաջին հրատարակությամբ, որը տպագրվել է 1934 թ. Նյու Յորքում (Franz Werfel, The Forty Days of Musa Dagh, Translated From The German, By Geoffrey Dunlop, New York, 1934):

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



29.07.2023

Հուլիսի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ներկայացրած «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագրի գործածությունը



25.07.2023

Դեռևս անցյալ տարի ապրիլի 20-22 ՀՑԹԻ-ի կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովի շրջանակներում ընդունվել էր հայտարարություն, որում նշված էր, որ գիտաժողովի մասնակիցները՝ կարևորելով անցյալի փորձառության վերարժևորումն ու Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը, անհրաժեշտ են համարում «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացի կազմումը և դասավանդումը հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում (Հայտարարության ամբողջական տեքստը՝ http://www.genocide-museum.am/arm/13.05.22.php ): Ընդունված հայտարարության և ՀՑԹԻ տնօրինության հետևողական աշխատանքի արդյունքում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով, ձևավորվեց մասնագիտական խումբ, որը մի քանի ամիս շարունակ ունեցավ աշխատանքային քննարկումներ: Դրանց արդյունքում կազմվեց «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագիրը, որի գործածությունը երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 2023 թ. հունիսի 13-ի 878-Ա/2 հրամանով:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ»
V ամառային դպրոց ուսուցիչների համար



21.07.2023

Հուլիսի 19-21-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով եռօրյա ամառային դպրոցը, որն այս տարի իրականացվում էր The Genocide Education Project (GenEd) ծրագրի հետ համատեղ:

Արդեն հինգերորդ տարին անցկացվող ամառային դպրոցին այս տարի մասնակցեց հայոց պատմության ավելի քան 30 ուսուցիչ Երևանից և մարզերից:

Ամառային դպրոցի մեկնարկը տրվեց ՀՑԹԻ տնօրեն, պ. գ. դ. Հարություն Մարությանի ողջույնի խոսքով, որում գլխավորապես շեշտվեց նման կրթական ծրագրերին ուսուցիչների մասնակցելու և ձեռքբերած գիտելիքներն ու հմտություններն աշակերտներին փոխանցելու կարևորությունը:

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



18.07.2023

Ամերիկյան «Genocide Education Project» (GenEd) կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, 2023 թ. հուլիսի 9-14-ը կազմակերպել է ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Այն կազմակերպվել է երկրորդ անգամ, հաշվի առնելով նաև 2022 թ. մասնակիցների առաջարկությունները և ցանկությունները:

Վերապատրաստումն ընթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Հայոց ցեղասպանության թեման մասնակիցներին ներկայացվել է պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական տեսանկյուններից՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա:

ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.07.2023

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությունը հուլիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Արա Սանջյանի (Սանճեան) դասախոսությունը ՀՑԹԻ-ում



13.07.2023

Հուլիսի 8-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում «Խորհրդային իշխանութիւնն ու Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրը (Պատմագիտական գնահատականներու հոլովոյթը, 1920-1991)» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան, հայագետ, Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արա Սանջյանը։

Մինչ բանախոսության մեկնարկը ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: Նա հակիրճ ներկայացրեց Արա Սանջյանի գիտական կենսագրությունը և նշեց, որ ուրախ է նրան հյուրընկալելու համար:

Բանախոսության ընթացքում Արա Սանջյանը ժամանակագրորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդային իշխանությունների ունեցած դիրքորոշումները և դրանք ձևավորող գործոնները:

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



12.07.2023

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



11.07.2023

Հուլիսի 10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ գիտնական, պատմաբան Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը։

Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը ծնվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի մերձակայքում գտնվող Թուլարու փոքրիկ բնակավայրում, Հայոց ցեղասպանությունը վերապրած խարբերդցու ընտանիքում: Նա մեծանում էր մի միջավայրում, որտեղ ցեղասպանության մասին հիշողությունները և՛ ամենօրյա խոսակցություն էին, և՛ ճնշված հիշողություն: Նա պատմում է, որ թեև մեծերն իր ներկայությամբ Եղեռնի մասին քիչ են խոսել, սակայն դրա հատվածային վկայությունները, ինչպես օրինակ հայ կանանց ձեռքերի ու դեմքերի սարսափազդու դաջվածքները, որոնք արվել էին տեղահանության ժամանակ առևանգվելու հետևանքով, ուղեկցում էին փոքրիկ Ռիչարդին մշտապես։

Հովհաննիսյանը պատմաբան էր, և իր առաջին աստիճանը ստացել էր 1954 թ. Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում: Հետագայում նա ուսումը շարունակում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանում (UCLA), որտեղ 1966 թ. ստանում է դոկտորի աստիճան 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման ու ճակատագրի ուսումնասիրության համար: Այս ուսումնասիրությունը հետագայում դառնում է նրա «Հայաստանն անկախության ճանապարհին» (Armenia on the Road to Independence) գրքի և Հայաստանի Հանրապետության պատմությունը կոթողային քառահատոր աշխատության հիմքը։

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀՑԹԻ-ՈՒՄ. ԴԵՅՎԻԴ ՀԵՔԵԹԸ՝ ՀՑԹԻ-Ի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ»
VOLUNTEERS AT THE AGMI: DAVID R. HACKETT - THE AGMI’S “AMBASSADOR OF THE ARMENIAN GENOCIDE MEMORY”



08.07.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկում և շրջանառության մեջ է դնում նոր նախագիծ՝ «Հայոց ցեղասպանության հիշողության դեսպանի» ինստիտուտը: Այս մտահղացումը սերտորեն պայմանավորված է Հայոց ցեղասպանության հիշողությունների հավաքագրման հրատապության օրակարգով: Հայոց ցեղասպանության հիշողության դեսպանն այն անձն է, ով հավաքագրում է աշխարհի տարբեր անկյուններից Հայոց ցեղասպանության վերաբերյալ պահպանված հիշողությունները՝ դրանք փոխանցելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Հայոց ցեղասպանության առաջին հիշողության դեսպանը Հայոց ցեղասպանությունը վերապրած Վարթեր Պողոսյանի ծոռն է՝ Դեյվիդ Հեքեթը: 2022 թ. նա ավարտել է Մասաչուսեթսի համալսարանը (Բոստոն, ԱՄՆ)՝ միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ: Այժմ արդեն Ph.D. ուսանող է Քոլումբիայի համալսարանում: Դեյվիդը ՀՑԹԻ-ում «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրով կամավորական աշխատանքներ (անգլերեն տեքստերի խմբագրում) է կատարել ընթացիկ տարվա փետրվար-մայիս ամիսներին:

Գրիգոր Դավիթի Խաշխաշյանի հուշագրությունը



07.07.2023

ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրած Գրիգոր Խաշխաշյանի հուշագրությունը պատմում է իրենց բազմանդամ գերդաստանի պատմությունը, որը նույնպես Հայոց ցեղասպանության պատմության արժեքավոր աղբյուրներից է:

Գրիգոր Խաշխաշյանը ծնվել է 1903 թ. Սեբաստիա նահանգի Շարքշլար քաղաքի Կեմերեկ գյուղում, արհեստավորի ընտանիքում: Գրիգորի պապը՝ յոթ զավակների հայր Համբարձումը, Կյուրին քաղաքից էր այդտեղ տեղափոխվել:

Գրիգորի հոր՝ Դավիթի մահից հետո մայրը՝ Եղիսաբեթը, երկրորդ անգամ ամուսնանում է Պուրհան գյուղի բնակիչ Հովհաննես Ծառիկյանի հետ, և Գրիգորի հետ տեղափոխվում այնտեղ: Եղիսաբեթը երկրորդ ամուսնուց ունեցել է մի աղջիկ, անունը՝ Գյուլիզար:

Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



04.07.2023

Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողները Հայաստան կատարած ճանաչողական այցի շրջանակներում հուլիսի 4-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



04.07.2023

Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:


ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.07.2023

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգող դեսպան Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



29.06.2023

Հունիսի 28-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.06.2023

Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.06.2023

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ բրիգադային գեներալ, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



20.06.2023

ԵԽ պատվիրակությունը հունիսի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամփոփվեց «Ուսյալ ազգի վկայագրերը» մրցույթը



17.06.2023

Երեկ՝ հունիսի 16-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ուսյալ ազգի վկայագրերը» մրցույթի ամփոփիչ մասի և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՑԹԻ աշխատակիցները, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ և այլք: Մրցույթ անցկացնելու գաղափարն առաջացել էր դեռ անցած տարվա նոյեմբեր ամսին, երբ ՀՑԹԻ-ի նախաձեռնությամբ ՀՊՄՀ իր 100–ամյակի կապակցությամբ հյուրընկալեց «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ցուցադրությունը:

Նախքան մրցույթի ամփոփումը միջոցառման մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



16.06.2023

Ամերիկյան «Philos Project» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության կազմում էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀՑԹԻ ԱՐՑԱԽԻ, ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ



16.06.2023

Մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող Հայոց պատմության մասնագիտական խորհրդի նիստում տեղի է ունեցել ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը 1920-1950-ական թթ․» թեմայով։

Ուսումնասիրության առարկան ԼՂԻՄ ժողովրդագրական խնդիրներն են: Հետազոտության նպատակն էր բացահայտել ԼՂԻՄ ժողովրդագրական պատկերը և վեր հանել ուսումնասիրվող ժամանակաշրջանում դրանք պայմանավորող գործոնները։ Ատենախոսությունը բաղկացած է երեք գլուխներից: Ատենախոսության առաջին՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը 1920-ական թթ․ առաջին կեսին» գլխում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի բնակչության ժողովրդագրական հատկանիշները՝ ըստ 1921 թ. գյուղատնտեսական մարդահամարի տվյալների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը պայմանավորող գործոնները 1920-ական թթ. առաջին կեսին:

ՀՑԹԻ գիտաշխատողը՝ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) դրամաշնորհառու



13.06.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի առաջարկած ծրագիրը հաղթող է ճանաչվել Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի կողմից անցկացվող ակադեմիական հետազոտությունների մրցույթում։ Հումանիտար ոլորտի այս ծրագիրը իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ համագործակցությամբ։

Նաիրա Սահակյանը (թուրքագետ Անահիտ Քարտաշյանի հետ համատեղ) ուսումնասիրում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների ճառերում Արցախյան պատերազմի պատումի կերպափոխումները 1991-2002 թթ․։

Նոր համալրումներ ՀՑԹԻ գրադարանում



09.06.2023

Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ համագործակցելով հայաստանյան տարբեր գիտական կառույցների հետ՝ ՀՑԹԻ գրադարանը հարստացել է շուրջ 120 միավոր գրքով և ամսագրով: Դրանց մեջ զգալի թիվ են կազմում ՀՅԴ պատմության թանգարանից ձեռքբերված «Վէմ» համահայկական եռամսյա հանդեսի համարները (շուրջ 105 միավոր): ՀՑԹԻ գրադարանին արժեքավոր հրատարակություններ են նվիրել Հայաստանի պատմության թանգարանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:

Բոլոր այս գրքերն ու ամսագրերն իրենց տեղն են գտել ՀՑԹԻ գրադարանում, և որոնք կծառայեն թե՛ ինստիտուտի անձնակազմին, թե՛ ընթերցասրահի այցելուներին:


Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.06.2023

ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.06.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Հունաստանի տարագիր հայերի պատմությունը



06.06.2023

Մայիսի 12-ին, 13-ին և 14-ին Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում տեղի ունեցավ հույն ռեժիսոր Կոնստանտինոս Գեորգոպուլոսի «Նոր Հայրենիք» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը լուսաբանում է անցյալ դարի 20-ականներին հայերի տարագրությունը Հունաստան, նրանց վերաբնակեցումը և հետագա կյանքը երկրի տարբեր շրջաններում։ Այն ցուցադրվել է Սալոնիկի փաստավավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում։

Ֆիլմը Հունաստանում ձևավորված հայ համայնքի մասին պատմական առաջին ակնարկն է. անդրադարձ է կատարվում Հայոց Մեծ եղեռնից և Փոքրասիական աղետից հետո հայ տարագիրների կյանքին (մոտավոր հաշվարկներով՝ 1922 թվականից հետո Հունաստան է տարագրվել շուրջ 100 հազար հայ)։

ԱՄՆ-ից մի խումբ ուսանողներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.06.2023

Մայիսի 30–ին Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողներ իրենց ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նրանց դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմություններին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի ընկալման մեջ Ադրբեջանի կողմից իրականացվող ջարդերը իրենց իրականացման մեթոդներով Հայոց ցեղասպանության շարունակությունն էին և պատահական չէր, որ ժողովուրդը այդ խաչքարերը բերել և տեղադրել էր հենց Հայոց ցեղասպանության հուշարձանի հարևանությամբ: Հարություն Մարությանը ուսանողներին ներկայացրեց նաև Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները:

Արա Քեթիբյանը և Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվեցին «Մովսես Խորենացի» մեդալով



02.06.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով:

Մեդալների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 1–ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՑԹԻ աշխատակիցներ, պատմաբաններ, հոգևորականներ և այլք: Նախ` ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, նշելով, որ հաճելի է հյուրընկալել այս միջոցառումը: Նա ներկայացրեց Արա Քեթիբյանի և Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի կենսագրությունները, նրանց համատեղ կատարած ահռելի գիտական գործունեությունը, որը ամփոփվել է 7 հատորներից բաղկացած ժողովածուում:

Հույների ցեղասպանությանը նվիրված հիշատակի շաբաթ



02.06.2023

Մայիսի 19–ից 27–ը ՀՑԹԻ նախաձեռնությամբ և Հայաստանում հունական համայնքի մասնակցությամբ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք:

Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքի հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողությանը, որին հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։

Միջոցառմանը ներկա էին Ալավերդի համայնքի համայնքապետ Արկադի Թամազյանը, ՀՀ-ում Հունաստանի հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, Հայաստանի հունական համայնքի անդամներ և այլք։

Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.06.2023

ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի, ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



31.05.2023

Արգենտինայի Հանրապետության Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի, խմբի անդամներ Էլինար Վարդանյանի, Հասմիկ Հակոբյանի, Արման Ղազարյանի և Սերգեյ Բագրատյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.05.2023

Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի, խմբի անդամ Մարիամ Պողոսյանի և Սլովենիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



27.05.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել:



Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարանը ս.թ. մայիսի 28-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ՎԱՀԱԳՆ ԴԱԴՐՅԱՆ (ՏԱՏՐԵԱՆ)-97
Մեծանուն ցեղասպանագետի ծննդյան օրվա կապակցությամբ



26.05.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներն այսօր ի հարգանս այցելեցին համաշխարհային ճանաչում ունեցող հայ գիտնական ցեղասպանագետ Վահագն Դադրյանի շիրիմին:

Այսօր՝ մայիսի 26-ին, հայ մեծանուն գիտնական, նշանավոր ցեղասպանագետ և Հայոց ցեղասպանության պատմության նշանավոր գիտակ Վահագն Նորայր Դադրյանի ծննդյան օրն է։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է. նրա ընտանիքը, վերապրելով Հայոց ցեղասպանությունը և անցնելով բռնագաղթի ճանապարհը, հաստատվում է Դամասկոսում, ապա՝ տեղափոխվում Կ․Պոլիս, որտեղ նրա հայրը՝ Հակոբ Դադրյանը, երկրորդ անգամ ամուսնանում է, և 1926 թ․ մայիսի 26-ին ծնվում է Վահագն Նորայր Դադրյանը։

Վահագնի մանկական հիշողություններում պահպանվել էին դրվագներ, երբ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ կանայք տարբեր առիթներով հավաքվում էին թաքուն զրույցների, որոնցում մշտապես հնչում էր «ջարդ» սարսափազդու բառը: Սակայն այդ ժամանակ նա անտեղյակ էր կատարվածից, քանի որ Կ.Պոլսի հայ ընտանիքներում կար այդ թեման չբարձրաձայնելու ընդունված սովորություն։ Խնդիրն այն է, որ քեմալական Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակումը պաշտոնապես արգելված էր։

Համալսարանական կրթություն ստանալու համար Վ. Դադրյանը մեկնում է Բեռլին, որտեղ ուսանում է մաթեմատիկա, հետագայում տեղափոխվում է Վիեննայի համալսարան, բայց որոշ ժամանակ անց ամբողջովին փոխում է իր կրթության ուղղվածությունը՝ տեղափոխվելով Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր
V ամառային դպրոց ուսուցիչների համար



25.05.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2023թ. հուլիսի 19-21-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» եռօրյա ամառային դպրոց՝ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:

Ամառային դպրոցին կարող են մասնակցել հանրակրթական միջին և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչները, ովքեր կներկայացնեն ծրագրին իրենց մասնակցության կարևորությունը հիմնավորող դիմում:

Հայտերի պատասխանները կտրվեն ամառային դպրոցի մեկնարկից առնվազն 3 շաբաթ առաջ:

ԾԱՌԱՏՈՒՆԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ՖՈՆԴԱՊԱՀՈՑԻ ԲԱՑՈՒՄ ՀՑԹԻ-ՈՒՄ
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության օժանդակությամբ



25.05.2023

Մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ՀՑԹԻ տնօրենության նախաձեռնությամբ և Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության օժանդակությամբ իրականացվեց ծառատունկ շուրջ 7000 քառ. մետր տարածքի վրա (ժամանակի ընթացքում ծառատունկ կիրականացվի ևս 1.5 հա-ի վրա): Ծառատունկին մասնակցեցին Ռամկավար ազատական կուսակցության անդամներ, ՀՑԹԻ աշխատակիցներ և Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106, Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135, Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196, Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ:

Ծառատունկի մեկնարկից առաջ ՌԱԿ անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ԶՄՅՈՒՌՆԻԱՆ՝ ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ. 19-ՐԴ ԴԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ 1922 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ
ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՊՈԴԻՍՏՐԻԱՅԻ ԱՆՎԱՆ ԱԹԵՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



24.05.2023

2023 թ. մայիսի 11-ից 13-ը Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում (Թուրքագիտության և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների ամբիոն) տեղի է ունեցել եռօրյա միջազգային գիտաժողով՝ «Զմյուռնիան՝ որպես խորհրդանիշ. 19-րդ դարից մինչև 1922 թ. սեպտեմբեր» խորագրով:

Գիտաժողովին մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը՝ ներկայացնելով «Զմյուռնիայից Միտիլինի. Մկրտիչ Ավետյանի վերապրման պատմությունը» խորագրով զեկուցումը:

ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.05.2023

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՀ
Միջազգային գիտաժողովի հրավեր



19.05.2023

Գիտաժողովի օրերը՝ 18-20 սեպտեմբերի, 2023 թ.
Գիտաժողովի վայրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն


ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը մասնակցել է Էրբիլում կայացած Քուրդիստանի ժողովրդի ցեղասպանությանը նվիրված «Ֆեյլի քրդերի ցեղասպանության մասին» խորագրով միջազգային գիտաժողովին



18.05.2023

Մայիսի 2-ից 4-ը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը մասնակցեց Էրբիլում կայացած Քուրդիստանի ժողովրդի ցեղասպանությանը նվիրված «Ֆեյլի քրդերի ցեղասպանության մասին» խորագրով միջազգային գիտաժողովին:

Այս համաժողովն անցկացնելու համար ստեղծվել էր բարձրագույն կոմիտե՝ բաղկացած Իրաքյան Քուրդիստանի Սալադինի, Սորանի և Դոհուկի համալսարանների ղեկավարությունից: Իսկ գիտաժողովի երեք օրերի ընթացքում ներկայացվեցին 25 երկրներից ավելի քան 160 կարճ զեկույցներ և 88 հետազոտական զեկույցներ։

Գիտաժողովի ընթացքում տարբեր զեկույցներ եղան Սադամ Հուսեյնի ռեժիմի կողմից քրդերի դեմ իրագործված գործողություների և մասնավորապես 1980թ.-ին ֆեյլի (շիադավան) քրդերի դեմ կատարված հանցագործությունների մասին, երբ հազարավոր ֆեյլի քրդեր Իրաքից արտաքսվեցին Իրան կամ սպանվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվեց:

Նարեկ Պողոսյանը զեկույց ունեցավ ցեղասպանագիտության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և քրդերի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների՝ մասնավորապես Անֆալի գործողությունների համեմատական վերլուծության թեմայով:

Հույների ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակացույց
(Հայաստանում հունական համայնքի հետ համագործակցությամբ)



17.05.2023

Մայիսի 19
12:00 - Ալավերդիում Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի խոնարհում, ոգեկոչման միջոցառում, Ալավերդու հունական կենտրոն:

Մայիսի 20
11:00 – Ծաղկեպսակի խոնարհում Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ:
Արա Քեթիբյանի կազմած The Genocide of the Ottoman Greeks: Reports from the U.S. Press (1913-1922) (Օսմանյան հույների ցեղասպանությունը. հաղորդումներ ամերիկյան մամուլից) գրքի շնորհանդես, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահ:

«Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» [Children and Nation: Forcible Child Transfer and Genocide Convention Through Historical and Contemporary Lenses] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքների ամփոփում



16.05.2023

2023 թ. մայիսի 13-15-ը տեղի ունեցավ «Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» [Children and Nation: Forcible Child Transfer and Genocide Convention Through Historical and Contemporary Lenses] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը. «Կա հայտնի ձևակերպում՝ «Երեխաները մեր ապագան են»։ Հրաշալի գաղափար է։ Այս հանգամանքը, սակայն, գիտակցում էին ոչ միայն բարի կամքի տեր մարդիկ, այլ նաև տոտալիտար, ավտորիտար ռեժիմների ղեկավարները։ Տոտալիտար ռեժիմների պարագայում, որպիսիք էին 20-րդ դարում երիտթուրքական և նացիստական ռեժիմները, կամ զանգվածաբար ոչնչացնում էին թիրախավորված ժողովրդի մատաղ սերունդին, կամ նրանց փորձում էին ձուլել իրենց շարքերում»:

Ներկաներին ողջունեցին նաև գիտաժողովի համակազմակերպիչներ Կանադայի մարդու իրավունքների թանգարանի համակարգող Ֆելիքս Բերրին և Ավստրալիայի Դեակին համալսարանի Ժամանակակից հետազոտությունների խմբի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Դոննա Լի Ֆրիզը: Նրանք երկուսն էլ նշեցին, որ ուրախ են, որ այս գիտաժողովն իրականություն դարձավ, քանի որ այն նախատեսված էր դեռևս 2020 թ., սակայն COVID-19-ի համավարակով պայմանավորված հետաձգվեց:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.05.2023

Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան, 2009-2019թթ. Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Պրեդայի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանի գլխավորությամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի ուսանողները մայիսի 11-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀՑԹԻ-ՈՒՄ



07.05.2023

Սույն թվականի մայիսի 13-15-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ CHILDREN AND NATION: FORCIBLE CHILD TRANSFER AND GENOCIDE CONVENTION THROUGH HISTORICAL AND CONTEMPORARY LENSES [ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԸ. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ] խորագրով:

Գիտաժողովը կազմակերպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Կանադայի մարդու իրավունքների թանգարանը և Ավստրալիայի Դեակին համալսարանի ժամանակակից պատմության հետազոտական խումբը:

Գիտաժողովի ծրագրին և զեկուցողների մասին կարող եք ծանոթանալ գիտաժողովի կայքից՝ https://childandnationconf.am:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՐԻՏԹՈՒՐՔ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ՄԵՀՄԵԴ ԹԱԼԵԱԹ



06.05.2023

Թուրքիայի իշխանությունները, հավատարիմ մնալով երիտթուրքերի ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, բոլոր հնարավոր եղանակներով պատմությունը կեղծելու և պատմական փաստերը կոծկելու միջոցով փորձում են խուսափել կատարված ոճրագործությունը դատապարտելուց և սեփական պատմությանն առերեսվելուց:

1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների առնչությամբ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` դրանք որակելով որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Հայոց ցեղասպանության ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ այս հայտարարությունն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: 1919 թ. հունվարի 25-ին Փարիզի Խաղաղության վեհաժողովի շրջանակներում ստեղծվեց պատերազմական հանցագործությունները քննող պատմության մեջ առաջին միջազգային մարմինը՝ Պատերազմի հեղինակների պատասխանատվության և պատիժների սահմանման հանձնաժողովը, որը պետք է պարզեր Առաջին համաշխարհային պատերազմը սանձազերծողներին և պատիժներ սահմաներ պատերազմական հանցագործություններ իրականացրած անձանց նկատմամբ:

Հանձնաժողովին ներկայացվել էր նաև հայերի դեմ գործած հանցագործությունների իրականացնողների ցանկը, որտեղ գլխավոր մեղավորների ցանկում էին նաև Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաները, որոնք ճանաչվեցին որպես պատերազմական և մարդկության օրենքների դեմ իրականացված հանցանքների պատասխանատուներ: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ձեռք բերված բազմաթիվ ապացույցները, փաստում է, որ Թուրքիան պատերազմի ընթացքում իրականացրել է զինվորականների և քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնք դեմ էին պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև՝ մարդկության օրենքներին, և այն անձինք, ովքեր մեղավոր են եղել այդ խախտումների համար, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Միջազգային քրեական դատարանի անդամ Չիլի Իբո Օսուջին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



04.05.2023

Միջազգային քրեական դատարանի անդամ և նախկին նախագահ Չիլի Իբո Օսուջին մայիսի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ասպիրանտուրայի ընդունելության համար



03.05.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության «2023 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 468-Ն որոշման:

Դիմումներն ընդունվում են մայիսի 22-ից մինչև հունիսի 15-ը:

Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով։

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.05.2023

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



02.05.2023

ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ միասին մայիսի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀՑԹԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ



02.05.2023

ՀՑԹԻ գիտաշխատողները շարունակում են Հայոց ցեղասպանագիտության միջազգայնացման ուղղությամբ միջազգային հանդեսներում և հրատարակություններում տպագրվելու իրենց աշխատանքները:

ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի հոդվածը՝ “Protection of Women and Children in the Near East: the Efforts of the League of Nations” [Կանանց և երեխաների պաշտպանությունը Մերձավոր Արևելքում. Ազգերի լիգայի ջանքերը] տպագրվել է “The Genocide of the Christian Populations in the Ottoman Empire and Its Aftermath (1908-1923)” (London and New York: Routledge, 2023), [Քրիստոնյա բնակչության ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և դրա հետևանքները (1908-1923)] ժողովածուում:






Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



27.04.2023

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան



25.04.2023

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրացի պատգամավոր, ԵԽ-ի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասն ապրիլի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան՝ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին:


Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2023

Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2023

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2023

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:



Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2023

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և այլք:





«ՄԵԼՔՈՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՆԵՋԻԲ ԼԻՆԵԼ... ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» նոր ժամանակավոր ցուցադրության բացումը



22.04.2023

Երեկ՝ ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել... Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը, որին մասնակցեցին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Ադանայի թուրքական որբանոցի հայ որբերից Երվանդ Փոստալջյանի դուստը՝ Պերճուհի Փոստալջյանը, դասախոսներ, ուսանողներ և այլք:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, նշելով այս ցուցադրության միջոցով ներկաները կտեսնեն մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաներին բաժին հասած փորձությունների անմարդկայնի դեմքը:

ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի հաշվետու մամուլի ասուլիսը



22.04.2023

Երեկ՝ ապրիլի 21-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի հաշվետու մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց անցյալ տարվա կատարած աշխատանքների արդյունքները՝ նշելով, որ գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները շարունակել են իրեն հետազոտությունները, պատրաստել են տպագրության Հայոց ցեղասպանության վերապրողների անտիպ հուշագրությունները: Պարոն Մարությանը կարևորեց ՀՑԹԻ մի շարք նախաձեռնությունների հաջող մեկնարկը. դրանք են Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների շտեմարանի ստեղծումն ու հանրակրթական դպրոցներում «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ներդրման ուղղությամբ կատարված քայլերը։

Մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ-ն կազմակերպել է երկու միջազգային գիտաժողով և չորս ժամանակավոր ցուցադրություն, Հայոց ցեղասպանության թանգարան է այցելել շուրջ 60.000 հազար այցելու, որոնց գերակշիռ մասն օտարերկրացիներ են եղել:

Տեղի ունեցավ ՀՑԹԻ նոր հրատարակությունների շնորհանդեսը



22.04.2023

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՑԹԻ նոր հրատարակությունների՝ ութ գրքի և երկու ամսագրի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ աշխատությունները բոլորը Հայոց ցեղասպանության մասին են՝ վերապրողների հուշագրություններ, վկայություններ, Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաներին թուրքացնելու քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություններ: «ՀՑԹԻ կողմից հրատարակվող International Journal of Armenian Genocide Studies անգլալեզու գիտական պարբերականի 2022 թ. երկրորդ համարն ամբողջությամբ նվիրված է Արցախյան հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականությանը: Այս հրատարակություն կարևորվում է հենց այս պատճառով, որ Արցախյան հիմնահարցը մատչելի լեզվով հասանելի է դառնում օտարազգի լայն հանրությանը»,- ավելացրեց նա:

ՀՑԹԻ շրջիկ ցուցադրությունը երևանյան և մարզային կրթօջախներում



19.04.2023

2019 թվականից ՀՑԹԻ-ն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց մասնակցում են Երևանի, ՀՀ մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության դպրոցները: ՀՑԹԻ տնօրենությունը, հաշվի առնելով ուսուցիչների և աշակերտների ցուցաբերած հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրերի նկատմամբ, որոշեց խորացնել կապը հանրակրթական հաստատությունների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջև:

2022 թվականից կրթական ծրագրի մաս է դարձել նաև Հայոց ցեղասպանության տարբեր թեմաներով շրջիկ ցուցադրությունների կազմակերպումը երևանյան և մարզային կրթօջախներում:


«ՄԵԼՔՈՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՆԵՋԻԲ ԼԻՆԵԼ... ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ»- նոր ցուցադրություն ՀՑԹԻ-ում
Ցուցադրության բացմանը կնախորդի ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի մամուլի ասուլիսը



18.04.2023

Սիրելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ ս.թ. ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել... Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ հերթական և այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը:

Ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման քաղաքականությանը ինչպես հատուկ այդ նպատակի համար բացված պետական որբանոցներում, այնպես էլ իսլամական ընտանիքներում:

Հիշողության կամ եղևնիների պուրակն ընդարձակվել է



14.04.2023

Հիշողության կամ եղևնիների պուրակը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի չորս հիմնական մասերից մեկն է: Հիշողության պուրակում առաջին թվագրված ծառը ԱՄՆ սենատոր Բոբ (Ռոբերտ) Դոուլի 1997 թվականին տնկած եղևնին է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելիկյանի:

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դառնում է ավանդույթ, իսկ արդեն 2002 թ. մարտի 16-ից ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով` պետական արարողակարգի անբաժան մաս:


«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ



13.04.2023

Սույն թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ վերջին հրատարակությունների շնորհանդեսը:

Այդ օրն ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ութ գիրք և չորս ամսագիր: Գրքերից հինգը «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական թողարկումներն են, որոնցում ներկայացված են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հետևյալ հուշագրությունները.

Սերոբ-Սրապ Մխիթարյան, «Մեր գյուղի պատմությունը», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Քրիստինե Նաջարյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 5, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021):

ՆՈՐ ԳԻՐՔ. «ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ»



12.04.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ընթերցող հասարակությանն է ներկայացնում վերջերս հրատարակած ՀՑԹԻ գիտաշխատողների «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը:

Գրքի հետազոտական առանցքը Հայոց ցեղասպանության համատեքստում հայ երեխաների բռնի տեղափոխման թեման է՝ ներկայացված իրավական, կրոնական, գաղափարախոսական, պատմական գիտակարգերով: Կոլեկտիվ մենագրությունը հիմնված է ինչպես արդեն շրջանառված, այնպես էլ նոր շրջանառվող հարուստ աղբյուրների ուսումնասիրության վրա:

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.04.2023

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի և Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարանը ս.թ. ապրիլի 9-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



«ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ». ՊՐՈՖԵՍՈՐ ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀՑԹԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ



07.04.2023

Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ ՀՑԹԻ գիտաշխատողներին տրվում են մրցանակներ՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մրցանակներն հանձնում էր անձամբ նախաձեռնության հեղինակ Պարլօ Տէր-Մկրտիչեանը:

ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց Պարլօ Տէր-Մկրտիչեանին ՀՑԹԻ կողքին լինելու և աջակցելու համար:

«Գիտնականները գիտնականների համար» երրորդ Տեր-Մկրտիչեան մրցանակներ տրամադրվեցին չորս անվանակարգերում:

ՎԵՐԱՊՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՆՉՈՎ
Օհանես (Օննիկ) Ղազերյանի ծոռները Հայոց ցեղասպանության թանգարանում



06.04.2023

Պիեր-Ալան (Ֆրանսիա) և Ռոնան (Իսպանիա) Պիրո-Ղազերյան եղբայրներն իրենց մեծ պապի՝ Օննիկ Ղազերյանի հրատարակված հուշագրության հետքերով առաջին անգամ ժամանել էին Հայաստան:

Մեծ պապի մասին հիշողությունները փոխանցել են պապիկը (մայրիկի հայրը)՝ Արմանը, և պապիկի քույրը՝ Լյուսին: Պիեր-Ալանը և Ռոնանը մեծ ոգևորությամբ էին հիշում Արման պապի հետ զրույցները: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի հետ ունեցած հանդիպմանը հպարտությամբ նշեցին իրենց հայկական արմատների և Օննիկ Ղազերյանի ծոռները լինելու փաստը: Խոստացան, որ կրկին Հայաստան են այցելելու իրենց մյուս եղբոր՝ Միքայելի հետ:

Լիտվայի Սեյմի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



05.04.2023

Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակությունը ապրիլի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի, Լիլիթ Ստեփանյանի եւ Գայանե Եղիազարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



04.04.2023

Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



04.04.2023

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



02.04.2023

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի և ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.04.2023

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Մեքսիկացի սենատորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.04.2023

Մեքսիկացի սենատորներ Ալեխանդրա դել Կարմել Լեոն Գաստելումը, Սեսիլիա Մարգարիտա Սանես Գարսիան և Ինդիրա Կեմպիս Մարտինեսը ապրիլի 1-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



31.03.2023

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան



29.03.2023

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանած Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:





«Հայոց ցեղասպանության վկայությունների նշագրման (ինդեքսավորման) գործիքներ» խորագրով դասախոսություն ՀՑԹԻ-ում



28.03.2023

Մարտի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի (USC Shoah Foundation) միջև կնքված փոխգործակցության շրջանակներում ՀՑԹԻ գիտաժողովների սրահում բանախոսությամբ հանդես եկավ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի Հայոց ցեղասպանության վիդեո- և աուդիովկայությունների ինդեքսավորման մասնագետ Օսիկ Մոզեսը` «Հայոց ցեղասպանության վկայությունների նշագրման (ինդեքսավորման) գործիքներ» (“Armenian Genocide Testimonies’ Indexing Tools”) թեմայով:

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը և նշեց, որ բանախոսությունը մեծապես կնպաստի Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների հաշվառման առավել ընդգրկուն և միաժամանակ մատչելի բազա ստեղծելուն:

Մտավորականների թիրախավորումը Բանգլադեշում 1971 թ․ տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում



25.03.2023

Մարտի 25-ը 1971 թ․ Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի օրն է, որի ընթացքում ոգեկոչում են զանգվածային կոտորածների զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հաճախակի անդրադառնում է նաև այլ ժողովուրդների ցեղասպանություններին, քանի որ ցեղասպանությունները, զանգվածային ջարդերը և էթնիկ զտումները տարբեր դրսևորումներով շարունակվում են նաև ներկայում և մեր խորին համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության և նման այլ հանցագործությունների իմացությունն այն կարևոր նախապայմաններից է, որը թույլ կտա կանխարգելել ցեղասպանությունները։

Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի թվում կային բազմաթիվ բանգլադեշցի մտավորականներ, քանի որ Պակիստանի կողմից իրագործված ցեղասպանությունն ուղեկցվել է մտավորականության թիրախավորմամբ։

Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.03.2023

ՌԴ Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությունը մարտի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

ՌԴ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

«ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ. ՀԱՅՈՑ ԱՐԴԱՐՀԱՏՈՒՅՑԸ» խորագրով դասախոսությունների շարք ՀՑԹԻ-ում



22.03.2023

Մարտի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Սողոմոն Թեհլիրյան. հայոց արդարհատույցը» խորագրով դասախոսությունների շարք: Ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը և նշեց, որ թեև Սողոմոն Թեհլիրյանը և Նեմեսիս գործողությունը բավականաչափ ճանաչելի են, այնուամենայնիվ, կան դեռ չուսումնասիրված և չլուսաբանված կողմեր:

Օրվա առաջին բանախոսը ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն էր: Նա ներկայացրեց «Հատուկ գործ». արդարադատության իրականացում» խորագրով դասախոսությունը, որի ընթացքում անդրադարձ կատարեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին. այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով:

Հայոց ցեղասպանության մասին գրքեր ՀՑԹԻ-ից ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին



21.03.2023

Հերթական համագործակցության շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 131 միավոր մասնագիտական արժեքավոր գրքեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին: Դրանք հիմնականում ՀՑԹԻ տարբեր տարիների հրատարակություններն են՝ Հայոց ցեղասպանության մասին ականատես վերապրողների հուշագրություններ, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միսիոներների վկայություններ, Ցեղասպանության վերաբերյալ տեսական գրականություն, համաշխարհային մամուլի արձագանքը, ինչպես նաև «Ցեղասպանագիտական հանդես» և «International Journal of Armenian Genocide Studies» գիտական հանդեսների համարները:



ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



21.03.2023

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

«Գիտական Արցախ» պարբերականի համարները ՀՑԹԻ գրադարանում



18.03.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ձևավորված ավանդույթի համաձայն համագործակցելով տարբեր գիտական կենտրոնների հետ, իրականացնում է մասնագիտական գրքերի և պարբերականների փոխանակություն:

Այս անգամ համագործակցելով «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության հետ՝ ի դեմս «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի, ՀՑԹԻ գրադարանը ձեռք բերեց 2018 թ.-ից հրատարակվող «Գիտական Արցախ» պարբերականի թվով 13 համար:


ՀՑԹԻ աշխատակիցները մասնակցեցին «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացին



18.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպմամբ մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը: Ծրագրին մասնակցում էին թանգարանների, գրադարանների, արխիվների, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՆԳՆ փրկարար ծառայության ավելի քան 70 մասնագետներ:

ՀՑԹԻ-ից վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, գիտական գրադարանի բաժնի վարիչ Հասմիկ Մաիլյանը, ֆոնդապահներ Արփինե Դուրինյանը, Արևիկ Սմբատյանը և գրադարանավար Վարդուհի Հունանյանը:

ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



17.03.2023

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ. ԹԱԼԵԱԹԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ



15.03.2023

102 տարի առաջ՝ այս օրը, առավոտյան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանն գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթ փաշային: Այն, որ սպանվողը Թալեաթն էր, այդ պահին գիտեր միայն Սողոմոնը:

Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվեց: Նրա դատավարությունը դարձավ հարթակ՝ հայկական կոտորածներն ու տեղահանությունները մասին բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը վերստին այդ հարցի վրա հրավիրելու համար:

Թեհլիրյանին դատարանում պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբաններ, որոնք Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործում են ժամանակին ուղարկված բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ: Դատավարության ընթացքում ցուցմունք են տալիս գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր, այդ թվում՝ Գրիգորիս Պալաքյանը:

Երիտասարդ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որը նույնպես հետևում էր դատավարության ընթացքին, մեծապես ազդվելով հայերի նկատմամբ տեղի ունեցածից` հետագայում ստեղծեց ցեղասպանություն եզրույթը և շարունակեց իր պայքարը Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման ուղղությամբ:

Իրաք-Հայաստան բարեկամական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.03.2023

Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Խոշնաուի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՄԱՐՏԻ 13-Ը ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է



13.03.2023

Եղիշե Չարենցն այն եզակիներից էր, որի գրիչը երբեք չի լռել: Պոետը հենց Հայոց ցեղասպանության տարիներից էր սկսել խոսել հայ ժողովրդի պատմության շրջադարձային փուլի՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային կյանքի, կուսակցությունների և Հայոց ցեղասպանության գեղարվեստական վերլուծության մասին։

1915 թ. երիտասարդ բանաստեղծ Չարենցը զինվորագրվում է, միանում Գրիգոր Ավշարյանի գլխավորած կամավորական 6-րդ ջոկատին և հասնում մինչև Վան՝ միանալու ռուսական զորքին:

Պատերազմի ճանապարհներին տեսած ու ապրած իրական սարսափները պատանի բանաստեղծին հիշեցնում են Դանթեի դժոխքը և հենց այդ տպավորություններով էլ գրում է «Դանթեական առասպել»-ը։

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի հոդվածը ցեղասպանագիտական ժողովածուում



10.03.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը հրատարակել է «The Historiography of the Armenian Genocide» գլուխը «Handbook of Genocide Studies» ժողովածուում (Edward Elgar Publishing, 2023, 54-71) ( https://doi.org/10.4337/9781800379343.00013; WOS Book Citation Index Publisher):

Հոդվածում ներկայացված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համառոտ պատմությունը սկսած 1910-20-ական թվականներից, երբ ցեղասպանությունից հետո հայ հասարակության վերականգման փորձերի հետ զուգահեռ ընթանում էին փաստաթղթերի հավաքագրման և կատարվածի վավերականացման աշխատանքներ: Քննարկվում է անհատ նվիրյալների (Արամ Անտոնյան, Կարապետ Գաբիկյան և Գրիգոր Գերգերյան) ջանքերի և կոլեկտիվ հրատարակությունների (Հուշամատյաններ) կարևորությունը: Հոդվածում հեղինակն անդրադառնում է նաև ԽՍՀՄ-ում ցեղասպանության թեմայի արգելքին և 1965 թ. զարթոնքին: Հենց 60-ականների զարթոնքի շրջանից էլ սկսվում է Հայաստանում (Մկրտիչ Ներսիսյան) և ԱՄՆ-ում (Ռիչարդ Հովհաննիսյան և Վահագն Դադրյան) թեմայի գիտական ուսումնասիրությունը: Վերջին երկու հեղինակները թեման ներառեցին ավելի լայն ցեղասպանագիտական ուսումնասիրությունների ոլորտ, որում անգնահատելի մեծ դեր ունեցավ 1982 թ. Թել-Ավիվում Իսրայել Չառնիի կողմից նախաձեռնված գիտաժողովը: Հոդվածի վերջում քննարկվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ժամանակակից փուլը և նոր միտումները:


Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. մարտի 8-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



04.03.2023

Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ Մոսկվա) մարտի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Սումգայիթի հայ բնակչության ջարդեր. 35 տարի անց



28.02.2023

1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ այդ հարցի դրական լուծման համար: Որոշմանը ադրբեջանական կողմը «արձագանքեց» մի քանի օր անց` Խորհրդային Միության ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող Սումգայիթ քաղաքում: Արցախահայության ինքնորոշման և իր հայրենքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքին հակադրվեցին էթնիկ պատկանելության հիմքով իրագործված ջարդերն ու բռնությունները:

Փետրվարի 26-ից Սումգայիթում սկիզբ առան հակահայկական ցույցեր, որտեղ հնչում էին «Մա՛հ հայերին» և «Հայեր հեռացե́ք» կոչերը: Հայատյացության հրահրման նպատակով Կապանից եկած փախստականների անվան տակ Սումգայիթում սկսեցին գործել հատուկ սադրիչներ, որոնք լուրեր են տարածում Հայաստանում ադրբեջանցիների դեմ իբրև տեղի ունեցած հանցագործությունների մասին: Փետրվարի 27-ի երեկոյան սկսվեցին բռնի գործողությունները քաղաքի հայ բնակչության նկատմամբ:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.02.2023

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին



27.02.2023

1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի զանգվածային ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին:




ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.02.2023

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը փետրվարի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՄԻՔԱՅԵԼ ԲԱՐԹԻԿՅԱՆ. ԱՐՆԱՇԱՂԱԽ ԻԶՄԻՐԸ
ՕՀԱՆԷՍ (ՕՆՆԻԿ) ՂԱԶԵՐԵԱՆ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՕԹԵՐ



23.02.2023

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ հրատարակվող «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական՝ 9-րդ հատորը:

Գրքում ընդգրկված են Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» և Օհանես (Օննիկ) Ղազերյանի «Կենսագրական նօթեր» անտիպ հուշագրությունները (խմբագիր, առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ Թեհմինե Մարտոյան):

«Արնաշաղախ Իզմիրը» հուշագրությունը Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման, քաղաքի հրկիզման և տարագրության մասին Միքայել Բարթիկյանի (1887-1968) վկայությունն է: Ժամանակի իրողությունները, հասարակական-քաղաքական և գաղափարական բախումները (Օսմանյան պետությունից մինչև Հունաստան, ապա՝ Խորհրդային Հայաստան) Բարթիկյանը ներկայացնում է ոչ միայն որպես ականատես-վերապրող, այլև քաղաքական անցուդարձը խորապես ըմբռնող անձ: Բարթիկյանի հուշապատումն ընդհանուր առմամբ 24 տարվա պատմություն է (1922-1946), թեև կան ավելի վաղ շրջանի տեղեկություններ:

Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.02.2023

Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.02.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի նախկին վարչապետ, ներկայումս Հավրի քաղաքապետ Էդուար Ֆիլիպն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.02.2023

Ֆրանսիայի նախկին վարչապետ, ներկայումս Հավրի քաղաքապետ պարոն Էդուար Ֆիլիպի և նախկին նախարար, ներկայումս Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լուոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



21.02.2023

Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին փետրվարի 21-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԳԱՌՆԻԿ Կ. ՊՕՏՈՒՌԵԱՆ. ՏԱՐԱԳՐԻ ՅՈՒՇԵՐ 1915-1917



21.02.2023

Լոյս տեսաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախաձեռնութեամբ հրատարակուող «Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների յուշագրութիւններ» մատենաշարի հերթական 8-րդ հատորը, որ կը ներկայացնէ Գառնիկ Կ. Պօտուռեանի (1879-1918) «Տարագրի յուշեր 1915-1917» անտիպ հատորի գիտական հրատարակութիւնը։ Խմբագիր, յառաջաբանի եւ ծանօթագրութիւններու հեղինակ՝ Միհրան Ա. Մինասեան։ Հատորը կը բաղկանայ 528 էջէ։

Գիրքի առաջին մասը նուիրուած է հեղինակի ծննդավայր Նիկոմիդիոյ Պարտիզակ հայաւանին, ուր Պօտուռեան անդրադարձած է անոր տեղագրութեան, բնակչութեան, արհեստներուն, կրթական-մշակութային կեանքին, բանահիւսութեան եւ այլնի, ապա նկարագրած է Պարտիզակի մէջ իր ձերբակալութիւնը 1915-ին ու աքսորը՝ դէպի հարաւ, անցնելով տասնեակ բնակավայրերէ, հասնելով մինչեւ Հալէպ։ Հեղինակը շատ մանրամասն նկարագրած է աքսորի ճանապարհին իր կրած ու տեսած արհաւիրքները՝ ազգակիցներու թշուառութիւնը, անօթութեան ու համաճարակներու հետեւանքով անոնց տանջանքը, բռնութիւնները, սպաննութիւնները, պետական պաշտօնեաներու եւ առհասարակ թուրք ազգաբնակչութեան անմարդկային վերաբերմունքը, առեւանգումները եւ այլն։

Եթէ ընդունինք, որ Հայոց ցեղասպանութիւնը իրագործուեցաւ գլխաւոր երեք հանգրուաններով, առաջին՝ հայրենի բնակավայրին մէջ ու անոր անմիջական հարեւանութեամբ, երկրորդ՝ աքսորի ճանապարհին մինչեւ Հալէպ ու սուրիական անապատ, երրորդ՝ սուրիական անապատի զանգուածային կոտորածներ, ապա անկասկած այս երեք հանգրուաններէն երկրորդին՝ աքսորի ճանապարհին մասին պատմող լաւագոյն վկայութիւններէն մէկն է Պօտուռեանի այս հատորը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ՈՐԲԵՐԻ ՀԱՅՐԻԿ
Այսօր լրանում է մեծ բանաստեղծի ծննդյան 154-ամյակը



19.02.2023

Իր ժողովրդի ճակատագրով մտահոգված բանաստեղծի կյանքի ուղին ժամանակի ընթացքում զուգորդվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: Առանձնակի ուշադրության է արժանի Հովհաննես Թումանյանի որբահավաք և որբախնամ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին:

1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Հուլիսի 30-ին Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ Էջմիածնում էր, ուր հավաքված էին Եղեռնից մազապուրծ հայության զանգվածներ: Թումանյանն անմիջապես ձեռնամուխ է լինում գաղթականների, մասնավորապես հազարավոր որբերի ապաստարանի, խնամքի, սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպվում են հանգանակություններ, բացվում է հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` նախատեսված մոտ 3.000 երեխայի համար:

Թումանյանը Էջմիածնի մատույցներից հավաքագրում և որբանոցներում էր տեղավորում ծնողազուրկ բազմաթիվ երեխաների: Անձամբ կազմում է հիվանդ և առողջ երեխաների ցուցակները՝ առանձնահատուկ հոգածությամբ վերաբերվելով հիվանդ հայ որբերին:

Լույս է տեսել ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի «Իմ հոգու երկիր» գրքի անգլերեն թարգմանությունը



18.02.2023

Լույս է տեսել ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի՝ իր գերդաստանի պատմությունը ներկայացնող «Իմ հոգու երկիր» գրքի անգլերեն թարգմանությունը: Գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն:

Պատմական Մալաթիայից սերող Թևեքելյանների պատմությունը նման է Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գերդաստանների ոդիսականին:

Մինչև ցեղասպանությունը Թևեքելյան երկու եղբայրները՝ Սարգիսը (1855-1915) և Համբարձումը (1858-1914), իրենց ընտանիքներով ապրում և աշխատում էին միասին: Ունեին մեկ ընդհանուր գործ. կտավ էին ներկում ու սեփական խանութում վաճառում: Սարգիսն ունեցել է երկու, իսկ Համբարձումը՝ վեց զավակ:

«Գողգոթան. Սեբաստիայի գաղթը, տառապանքի ճամփան»
Արուսյակ Մանվելյանի հուշագրությունը



16.02.2023

Հայոց ցեղասպանության պատմության կարևոր մաս են ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունները: Վերջիններս ևս մեկ անգամ փաստում են ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև բացահայտում են նոր մանրամասներ: ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Ցեղասպանությունը վերապրած Արուսյակ Մանվելյանի հուշագրությունը սեբաստահայերի գաղթի, նրա բազմանդամ ընտանիքի գաղթի պատմությունն է:

Արուսյակ Մանվելյանը ծնվել է 1904թ. մայիսի 25-ին Սիվասում: Տասնամյա Արուսյակի ընտանիքի անդամներից ողջ են մնացել չորսը՝ մայրը, քույրը՝ Արշալույսը, եղբայրը՝ Սեպուհը և ինքը:

Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը



10.02.2023

Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունեց փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։


Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։



Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.02.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի և ՀՀ-ում Խորվաթիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Արցախի շրջափակումը



03.02.2023

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հունվարի 30-ին ընդունել է նոր հայտարարություն՝ դատապարտելով Արցախի շրջափակումը: Սա աշխարհի խոշորագույն կազմակերպությունն է, որ միավորում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող մոտ 500 գիտնականի: Կազմակերպությունը հոկտեմբերին ընդունել էր նաև հայտարարություն՝ դատապարտելով Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ադրբեջանական հարձակումը:

Ստորև ամբողջական հայտարարությունը.

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդներ. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական շրջափակումը դատապարտող հայտարարություն
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան ու նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին:

«Հոլոքոստի հիշողության շաբաթ» Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում



02.02.2023

Սկսած 2020 թվականից արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվար ամսվա վերջին, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա (հունվարի 27) կապակցությամբ կազմակերպում է «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքը:

Այս տարի միջոցառումների շարքը մեկնարկեց հունվարի 27-ին՝ Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը և այլք: Հուշարձանի մոտ ունեցած իր ելույթում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նշեց. «78 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին, ազատագրվեց Աուշվից-Բիրկենաուն և հենց այս օրը ՄԱԿ-ի 2005 թ. որոշմամբ հռչակվեց որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: 78 տարի հետո Հոլոքոստի շատ վերապրողներ արդեն չկան, և հրեաները այս հարցում հայերից կարող են սովորել, թե ինչպես պահել և հետագա սերունդներին փոխանցել ցեղասպանության հիշողությունը: Այսօր այստեղ Հոլոքոստի զոհերին հիշում են ոչ միայն Հայաստանի հրեական համայնքը, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս պարագայում կարևոր է Հոլոքոստի հիշատակումը չխառնել Իսրայել պետության քաղաքականության հետ: Այս պահին Արցախում մեր 120.000 հազար հայրենակիցներ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում շրջափակման մեջ են, և տեղին է նշել, որ 2 տասնյակ հրեա գիտնականներ, լրագրողներ և ակտիվիստներ նամակ հղեցին Իսրայելի արտաքին գործերի նախարարին՝ խնդրելով օգնել՝ կանխելու հումանիտար աղետն Արցախում»:

Հրեա գիտնականները՝ Հայոց ցեղասպանության և Արցախի նկատմամբ ագրեսիայի մասին



31.01.2023

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անարգել իրագործումը և հետևանքների վերացման բացակայությունը ճանապարհ բացեց այլ ցեղասպանությունների՝ այդ թվում և Հոլոքոստի իրագործման համար։

Եվ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի ու մյուս ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման հարցն առաջին հերթին բարձրաձայնվել է մտավորական շրջանակների կողմից։ Օրինակ՝ Լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինն այն գիտնականն էր, ում կողմից ստեղծվեց «genocide» եզրույթը այդ հանցագործությունները բնորոշելու, ինչպես նաև պատժելու և կանխարգելելու մեխանիզմներ ստեղծելու համար։

Եվ չնայած այսօր Իսրայելը պաշտոնապես հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ բազմաթիվ հրեա մտավորականներ պնդում են, որ որպես ցեղասպանության տրավմա ապրած ժողովուրդ՝ հրեաները բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու և դատապարտելու հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ սարսափելի հանցագործությունը, և ըստ այդմ կոչ են անում Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ. 1916-1920 ԹԹ.



28.01.2023

Հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ մարտիկները ստիպված են եղել խիստ անհավասար պայմաններում պայքարել հայրենիքի, ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության և վերջապես հավատքի համար: Հայ մարտիկի սխրանքներն իրենց մեջ ամփոփում են յուրօրինակ խորհուրդ ու պատգամ հետագա սերունդների դաստիարակության ու արժեհամակարգի ձևավորման գործում:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ երիտասարդներից շատերը թուրքական ցեղասպան քաղաքականության դեմ պայքարը շարունակելու նպատակով անդամագրվեցին «Արևելյան լեգեոն» զորամիավորմանը: Վերջինս, կազմավորվելով 1916 թ. հոկտեմբերին կնքված ֆրանս-հայկական համաձայնագրով, 1919 թ. փետրվարին վերանվանվեց «Հայկական լեգեոն»:

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 28-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հոլոքոստի հիշողության շաբաթ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում



26.01.2023

2023 թ. հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվելու Հոլոքոստի հիշողության շաբաթ, որը ներառելու է հետևյալ միջոցառումները՝

27.01- Այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան:
Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ, ժամը 14։00-ին։

27.01- Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամի դասախոսությունը՝ «Երրորդ Ռայխը, պատերազմը և Հոլոքոստը» վերնագրով:
ՀՑԹԻ-ի գիտաժողովների սրահ, հեռավար, ժամը 15։00-ին։

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» 2023
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ



21.01.2023

Սիրելի ուսուցիչնե´ր և դպրոցականնե´ր,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և դպրոցների ցուցաբերած հետաքրքրությունը, այս տարի ևս շարունակում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» անվճար կրթական ծրագիրը՝ հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար:

Ծրագրի շրջանակում ՀՑԹԻ գիտաշխատողները վարում են 40-45 րոպե տևողությամբ ինտերակտիվ թեմատիկ դասախոսություններ, որոնց ընթացքում դպրոցականներն առավել խորությամբ են ծանոթանում Հայոց ցեղասպանության պատմությանը, մասնավորապես՝ Ցեղասպանության իրականացման մեթոդներին, Օսմանյան կառավարության ընդունած որոշումներին, կրոնի դերակատարությանը ցեղասպանության իրագործման գործում, հայ ժողովրդի գոյապայքարին, վերապրողների հուշերին և անհատական պատմություններին, հայ երեխաներին և կանանց ճակատագրերին, Հայոց ցեղասպանության ճանաչման և իրավական դատապարտման գործընթացներին: Ցանկում ներառվել են նաև թեմաներ Արցախի և Ադրբեջանի հայության նկատմամբ 20-21-րդ դարում իրականացված բռնաճնշումների վերաբերյալ:

Արցախ․ Ցեղասպանություն հյուծելու միջոցով



19.01.2023

Ցեղասպանությունը իրադարձություն չէ, այլ՝ գործընթաց։

Ըստ ցեղասպանության հայեցակարգի հեղինակ և մարդու իրավունքների ջատագով Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանություն է թիրախավորված խմբերի ինչպես ֆիզիկական ուղղակի, այնպես էլ անուղղակի ոչնչացումը: Լեմկինը նաև պնդում էր, որ «ցեղասպանությունը պարտադիր կերպով չի ենթադրում ազգային խմբի անհապաղ ոչնչացում, այլ՝ տարբեր գործողությունների համակարգված ծրագիր, որն ուղղված է ազգային խմբերի կյանքի էական հիմքերի խաթարմանը՝ նպատակ ունենալով ոչնչացնելու այդ խմբերը»։ Այս շրջանակներում Լեմկինը նացիստների աստիճանական «հարձակումները» հրեաների դեմ՝ սննդի բաժիններով բաշխումը, մարդկանց առողջության և կյանքի համար հիմնական կարիքներից զրկելը, վառելափայտի և դեղորայքի տրամադրման արգելքը, առողջությանը վնասող պայմաններում մարդկանց կուտակելը, դիտարկում էր որպես ցեղասպանական գործողություն:

ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐ
13-19 հունվար 1990



19.01.2023

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ԵՊՀ և ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:

1990 թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած Բաքվի հայ բնակչության ջարդերը հարկավոր է դիտարկել Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թթ. հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հակահայկական քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության առաջին դրսևորումը Ադրբեջանում հանդիսացավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածը: Սումգայիթյան ջարդերին համապատասխան իրավական ու քաղաքական գնահատականի չարժանացումը անպատժելիության մթնոլորտ ստեղծեց, ինչը նպաստեց հակահայ բռնությունների հետագա ծավալմանը և շարունակականությանը:

Կիպրոսի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



19.01.2023

Հայ-կիպրական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայստան-Մեքսիկա բարեկամության խմբի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



17.01.2023

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայստան-Մեքսիկա բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանի և Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



13.01.2023

ՀՀ ԱԺ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լույս է տեսել ՀՑԹԻ աշխատակից Վարդան Վարդազարյանի «Ժամանակի ուղևորը» բանստեղծությունների ժողովածուն



07.01.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներն ունեն տարբեր նախասիրություններ և իրենց աշխատանքին զուգահեռ ինքնարտահայտվում են տարբեր ոլորտներում:

Բոլորովին վերջերս լույս է տեսել մեր աշխատակցի՝ «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու բանվոր Վարդան Վարդազարյանի «Ժամանակի ուղևորը» բանստեղծությունների ժողովածուն: Սա նրա բանաստեղծությունների երրորդ ժողովածուն է. 2016 թ. հրատարակվել է նրա «Վիրավոր ժամանակ», իսկ 2019 թ. «Ժամանակի քաղց» ժողովածուները:

Վարդան Վարդազարյանը 1971-1975 թթ. ուսանել է հայոց լեզու և գրականություն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ուսումնառությունից հետո որպես ուսուցիչ աշխատել է Լոռու և Արարատի մարզերի տարբեր դպրոցներում, եղել է Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի պատասխանատու քարտուղար, 2011 թ.-ից աշխատում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգում:

ՀՑԹԻ ողջ անձնակազմը շնորհավորում է Վարդան Վարդազարյանին գրքի լույսընծայման կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հետագա հաջողություններ:

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 6-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թ. հունվարի 2-ը ներառյալ:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՓՈՓԵԼՈՎ 2022 Թ.



29.12.2022

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝

1. Նոր գիտական ուսումնասիրությունների անցկացում, պարբերականների հրատարակում, գրքերի և հուշագրությունների տպագրում, գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների անցկացում,
2. Ժամանակավոր գիտական ցուցադրությունների կազմում և ցուցադրում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում,
3. Գիտակրթական աշխատանքների իրականացում, գիտական կադրերի պատրաստում,
4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ պաշտոնական պատվիրակությունների ուղեկցման կազմակերպում, այցելուների համար էքսկուրսիաների անցկացում և սպասարկում,
5. Գիտաֆոնդային աշխատանքների իրականացում,





Կայքի նորություններ

04.01.2024 Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am